Շերը հորդորել է Միացյալ Թագավորությանն ու ԱՄՆ-ին ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԵՐԵՎԱՆ, 13 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկահայ հայտնի երգչուհի Շերը (Շերլին Սարգիսյան) կոչ է արել Միացյալ Թագավորության և Միացյալ Նահանգների կառավարություններին ճանաչելու Հայոց ցեղասպանությունը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով Belfast Telegraph-ը, այս մասին 70-ամյա երգչուհին խոսել է Press Association-ին տված հարցազրույցում:

Նա դատապարտել է Բրիտանիայի կողմից «ցեղասպանություն» եզրույթից խուսափելու քաղաքականությունը: Շերը համոզմունք է հայտնել, որ Միացյալ Թագավորության և Միացյալ Նահանգների կառավարությունները չեն ճանաչում կատարվածը, քանի որ Հայաստանը «նրանց տալու ոչինչ չունի»:

«Մենք փոքր ենք: Հայաստանը ցամաքով է շրջափակված: Մենք չունենք նավթ: Մենք նրանց տալու ոչինչ չունենք: Հայերը փոքր ժողովուրդ են, մենք ոչինչ չունենք, ինչով նրանք հետաքրքրված կլինեն»,- նշել է երգչուհին:

Պատասխանելով հարցին, թե արդյոք հույս ունի, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կճանաչի Հայոց ցեղասպանությունը` Շերը պատասխանել է. «Ոչ»:

Նախօրեին երգչուհին Լոս Անջելեսում մասնակցել է Հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստումը» ֆիլմի ցուցադրությանը:
http://armenpress.am/arm/news/886726/

Կարդացէք նաև

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Facebook Iconfacebook like buttonTwitter Icontwitter follow button

 

STAINLESS STEEL