Թուրքիայում բանտարկված լրագրող Դենիզ Յուջելը բանտում ամուսնացել է

ԵՐԵՎԱՆ, 13 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայում բանտարկված գերմանական Die Welt պարբերականի լրագրող Դենիզ Յուջելը Սիլիվրիի բանտում ամուսնացել է հեռուստահաղորդավար Դիլեք Մայաթուրքի հետ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է գերմանական Deutsche Welle պարբերականը:

Ամուսնության վկաներն են եղել Յուջելի փաստաբան Ֆերաթ Չաղըլը և քեմալական Հանրապետական ժողովրդական կուսակցության պատգամավոր Շաֆաք Փավեյը:

Ամուսնության շնորհիվ Դիլեք Մայաթուրքը Դենիզ Յուջելին այցելելու իրավունք է ստացել:

Գերմանիայի ու Թուրքիայի քաղաքացի Դենիզ Յուջելը թղթակցում էր գերմանական Die Welt պարբերականին: Փետրվարի 14-ին նա ձերբակալվել, ապա փետրվարի 27-ին կալանավորվել է: Նա մեղադրվում է «ահաբեկչության քարոզչություն իրականացնելու, ժողովրդին ատելության ու թշնամանքի դրդելու մեջ»: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նրան անվանել է «Գերմանիայի լրտես»: Լրագրողը հերքել է իրեն ներկայացված մեղադրանքները:

Գերմանիայի իշխանությունները բազմիցս հորդորել են թուրքական կողմին ազատ արձակել լրագրողին և չխոչընդոտել նրա մասնագիտական գործունեությունը:
http://armenpress.am/arm/news/886721/

Կարդացէք նաև

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Facebook Iconfacebook like buttonTwitter Icontwitter follow button