Մինեսոթայի համալսարանի հայ գիտնականը ԵՊԲՀ այցելու պրոֆեսորի կոչում է ստացել

0
21

ԵՐԵՎԱՆ, 14 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Մինեսոթայի համալսարանի Հեմատոլոգիայի, օնկոլոգիայի և տրանսպլանտոլոգիայի բաժնի հայազգի գիտնական Ալեքս Լազարյանն ապրիլի 14-ին ԵՊԲՀ-ում հանդես եկավ  «Արյունաստեղծ ցողունային բջիջների փոխպատվաստման էվոլյուցիան» թեմայով դասախոսությամբ: Գիտնականը Հայաստանում է «Պրոֆ. Ռ.Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնում» մի քանի օր ա ռաջ իրականացված առաջին արյունաստեղծ ցողունային բջիջների առաջին փոխպատվաստմանը որպես խորհրդատու մասնակցելու նպատակով:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանն Ալեքս Լազարյանին հանձնեց ԵՊԲՀ այցելու պրոֆեսորի կոչում:

Ռեկտորը հույս հայտնեց, որ այսօր սկիզբ դրված համագործակցությունը շարունակական կդառնա:

Ալեքս Լազարյանը բժշկական կրթություն է ստացել ԵՊԲՀ-ում: Նախքան 2012 թվականին Մինեսոթայի համալսարան տեղափոխվելը մասնագետը ռեզիդենտուրա է անցել  Քլիվլենդի հիվանդանոցային հիմնադրամում: Արյունաբանության և ուռուցքաբանության ոլորտում նշանակալի հաջողությունների հասնելոց հետո, 20 տարի անց, մասնագետն առաջին անգամ է դասախոսում հարազատ բուհում:
http://armenpress.am/arm/news/886920/

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here