«Արմենպրես»-ն ամփոփում է անցնող շաբաթվա կարևորագույն իրադարձությունները

ԵՐԵՎԱՆ, 16 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անցնող շաբաթը գերհագեցած էր ներքին ու արտաքին բազմաթիվ ուշագրավ իրադարձություններով։ «Արմենպրես»-ը ներկայացնում է շաբաթվա կարևորագույն ու հետաքրքիր իրադարձությունների ամփոփ պատկերը:

Ղարաբաղյան հակամարտություն 

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը մեկնաբանություն է արել Մարաղայի ողբերգության 25-րդ տարելիցի կապակցությամբ։ Շավարշ Քոչարյանը, մասնավորապես նշել է. «Մի քանի ժամ ադրբեջանական վերահսկողության տակ հայտնված գյուղի բնակիչներն վերապրեցին ողջ այն վայրագություններն ու բարբարոսությունը, որոնք իրավամբ< b> համապատասխանում են մարդկության դեմ հանցագործության բոլոր չափորոշիչներին։ Մարաղայում իրականացված հանցագործությունների անպատժելիությունը նպաստեց ամենաթողության մթնոլորտի ձևավորմանը և նոր հանցագործությունների իրագործման շարունակությանը։ Դրա անհերքելի ապացույցն են Արցախի դեմ անցած տարվա ապրիլին ձեռնարկված< b> ագրեսիայի ժամանակ ադրբեջանական զինուժի կողմից իրականացված բարբարոս քայլերը»։

ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում քննություն է տարվում՝ հակառակորդի կողմից Տավուշի մարզի Այգեհովիտ համայնքի ուղղությամբ արձակված կրակոցների հետևանքով գյուղացիների խաղողի այգիները ոչնչացնելու դեպքի առթիվ:

Հայոց ցեղասպանության դատապարտում 

Ջորջ Շիրինյանի խմբագրությամբ լույս է տեսել նոր գիրք «Ցեղասպանությունն Օսմանյան կայսրությունում. Հայերը, ասորիներն ու հույները. 1913-1923» խորագրով: Գիրքը լույս է տեսել 2013 թվականի մայիսի 10-11-ն ԱՄՆ Իլինոյս նահանգում տեղի ունեցած կոնֆերանսի նյութերի հիման վրա:

ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի նախաձեռնությամբ ԱՄՆ Կոնգրեսում կայացավ Հայոց ցեղասպանության հիշատակման ամենամյա միջոցառումը, որին մասնակցեցին ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունը, Ամերիկայի հայկական համագումարը և Ամերիկայի հայ ազգային կոմիտեն:

Բրազիլիայի Սան Միգել Արկանժո քաղաքը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը: Այս մասին  տեղեկացրեց Բրազիլիայի առևտրի հայկական պալատի հիմնադիր Սարգիս Կարամեկիանը: «Մարտի 21-ին քաղաքն ընդունել է օրենք Հայոց ցեղասպանության ճանաչման մասին: Ցավոք, մինչ այժմ Բրազիլիան չի ճանաչել Հայոց ցեղա սպանությունը ֆեդերալ օրենքով: Մենք այդ ուղղությամբ ակտիվ աշխատում ենք, առայժմ հաջողությունները քաղաքային մակարդակով են: Առաջիկայում նույնպես Բրազիլիայի տարբեր քաղաքների կողմից ճանաչումներ սպասվում են»,- ասաց Սարգիս Կարամեկիանը:

ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Օրանժ շրջանը (Օրանժ Քաունթի) ապրիլի 24-ը հռչակել է որպես Հայոց ցեղասպանության հիշատակի օր:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին է ուղարկվել 84 կոնգրեսականների կողմից ստորագրված նամակը, որով նրան կոչ են անում ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Այս մասին  տեղեկացրին ԱՄՆ Հայ դատի հանձնախմբից: Կոնգրեսում հայկական հարցերի հանձնախմբի համանախագահ Ֆրանկ Փալոնի խոսքով, պետք է հաշվի առնել մարդու իրավունքների պաշտպանության գործում ԱՄՆ-ի առաջամարտիկ լինելը և 1915 թվականին կատարվածը այս տարի նախագահի ելույթում պատշաճ կերպով պետք է բնութագրել որպես ցեղասպանություն:

Վրաստանի արտաքին գործերի նախագահ Միխեիլ Ջանելիձեն` ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանի ուղեկցությամբ այցելեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող Ծիծեռնակաբերդի հուշահամալիր:

 

Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցի կապակցությամբ Զապորոժիեի մարզային պատգամավորները Գերագույն Ռադայի պատգամավորներին կոչ են արել ապրիլի 24-ը հայտարարել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր:

Հոլիվուդյան հայտնի դերասան Ռայան Գոսլինգը միացել է Հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստումը» ֆիլմի #պահիրխոստումը արշավին` իր աջակցությունը հայտնելով Կոնգոյում մարդու իրավունքների պաշտպանությանը: Ամերիկյան NBA-ի «Լոս Անջելես Լեյքերս» թիմի բասկետբոլիստ Լուոլ Դենգը միացել է Հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստումը» ֆիլմի #պահիրխոստումը արշավին` իր աջակցությունը հայտնելով Հարավային ՍուդաÕ �ում մարդու իրավունքներին: Միավորված ազգերի կազմակերպությունում Միացյալ Նահանգների նախկին դեսպան Սամանթա Փաուերը միացել է Հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստումը» ֆիլմի #պահիրխոստումը արշավին: Ամերիկյան «Ռեալ Սոլթ Լեյք» ֆուտբոլային ակումբի ֆուտբոլիստ և Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին հարձակվող Յուրա Մովսիսյանն իր մտերիմներին և ընկերներին կոչ է արել դիտել Հայոց ցեղասպանության մասիÕ ¶ պատմող «Խոստումը» ֆիլմը: Աշխարհահռչակ մոդել, դերասանուհի, ռեալիթի շոուի հայազգի աստղ Քիմ Քարդաշյանը կոչ է անում դիտել Հայոց ցեղասպանությանը նվիրված հոլիվուդյան «Խոստումը» ֆիլմը: Նա այդ մասին գրառում է կատարել թվիթերյան իր միկրոբլոգում: «Հպարտ եմ այս ֆիլմով: Խնդրում եմ յուրաքանչյուրին դիտել «Խոստումը» ֆիլմը և վերջապես իմանալ հայ ժողովրդի պատմությունը»,-  նշել է Քիմ Քարդաշյանը: Ամերիկահայ հայտնի երգչուհի Շերը (Շերլին Սարգիսյան) անթույլատրելի է համարել ցեղասպանության կրկնությունը: Այս մասին նա գրառում է կատարել թվիթերյան իր միկրոբլոգում: Հայոց ցեղասպանության անպատժելիությունը պատճառ դարձավ դրանից հետո գրանցված ցեղասպանությունների: Այս մասին Yahoo Movies-ի հետ առցանց հարցազրույցի ժամանակ հայտարարել է Հայոց ցեղասպանության մասին հոլիվուդյանը «Խոստումը» ֆիլմի գլխավոր դերակատար, օսկարակիր դերասան Քրիստիան Բեյլը: Հայտնի Reddit սոցիալական ցանցի համահիմնադիր Ալեքսիս Օհանյանը ապրիլի 12-ին իր պապի հետ ներկա է գտնվել Լոս Անջելեսում կազմակերպված Հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստումը» ֆիլմի ցուցադրությանը: Ամերիկահայ հայտնի ռոք երգիչ, System of a Down խմբի մեներգիչ Սերժ Թանկյանը և ֆիլմի պաշտոնական սաունդթրեքի հեղինակ Քրիս Քորնելը Լոս ԱնջելÕ �սում մասնակցել են Հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստումը» ֆիլմի ցուցադրությանը:

Հայաստան և աշխարհ 

«Համաշխարհային տնտեսական ֆորում» կազմակերպությունը հրապարակել է ամենամյա զեկույցը, որում ներկայացրել է անվտանգության, բիզնես միջավայրի, տուրիզմի, առողջապահության, բնական ռեսուրսների, մարդկային ռեսուրսների ու աշխատանքային շուկայի և մի շարք այլ բաղադրիչներով 136 երկրի վարկանիշը: Ամենաանվտանգ երկրների ցանկում Հայաստանը զբաղեցրել է 34-րդ հորիզոնականը:

Աշխատանքային այցով Ղրղզստանում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանն Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստի շրջանակներում հանդիպում է ունեցել Մոլդովայի Հանրապետության նախագահ Իգոր Դոդոնի հետ, ով ԵԱՏՄ անդամ երկրների նախագահների համաձայնությամբ Բիշկեկում մասնակցել է խորհրդի նիստին, որի օրակարգի հարցերի թվում քննարկել է Մոլդովայի Հանրապետությանը Եվրասիական տնտեսական միության դիտորդ-պետության կարգավիճակ տրամադրելու հարցը: Եվրասիական տնտեսական միության մասնակից երկ րների ղեկավարները հավանություն են տվել այդ կազմակերպությունում Մոլդովային դիտորդ պետության կարգավիճակ տրամադրելու Քիշնեւի դիմումին: Այդ մասին Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստում հայտնել Է Ղրղզստանի նախագահ Ալմազբեկ Աթամբաեւը: Հայաստանը մեծ կարևորություն է տալիս Եվրասիական տնտեսական միության համագործակցության խթանմանը երրորդ երկրների և առանցքային ինտեգրացիոն միավորների հետ, որոնք պատրաստ են միության հետ ռեալ համագործակցության: Բիշքեկում Եվրասիական Õ �նտեսական բարձրագույն խորհրդի նիստին հայտարարեց ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը: «Մեր ընդհանուր տնտեսական տարածքի ձևավորումն արդեն երկրորդ տարին է` տեղի է ունենում բարդ համաշխարհային տնտեսական կոնյունկտուրայի պայմաններում, համաշխարհային տնտեսության աճի տեմպերի նվազեցման և գեոպոլիտիկ ցնցումների ֆոնին: Այս ամենը մի< b> կողմից խոչընդոտներ է ստեղծում մեր միության լիարժեք կայացման ճանապարհին, իսկ մյուս կողմից բացում է նոր հնարավորություններ մեր երկրների ավելի սերտ համագործակցության համար»,- նշեց Սերժ Սարգսյանը: Նա ընդգծեց, որ նման պայմաններում ԵԱՏՄ երկրների կողմից ձեռնարկված համաձայնեցված գործողությունները թույլ են տվել կայունացնել անդամ պետություններում իրադրությունը, ցուցա բերել մակրոտնտեսական դիմացկունություն:

 

Յուրի Խաչատուրովը նշանակվել Է ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար: Այս մասին հայտնել է կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնակատար Վալերի Սեմերիկովը: «Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղարի նշանակման հարցը քննարկելիս միաձայն որոշում Է ընդունվել մայիսի 2-ից այդ պաշտոնում Õ �շանակել Յուրի Գրիգորի Խաչատուրովին»,-լրագրողներին հայտարարել Է Սեմերիկովը՝ ամփոփելով Ղրղզստանում գումարված ՀԱՊԿ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողովի արդյունքները:

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեին:Հանրապետության Նախագահը հույս է հայտնել, որ նախարար Ջանելիձեի պաշտոնական այցը Հայաստան կլինի արդյունավետ և նոր խթան կհաղորդի միջպետական կապերի ամրապնդմանը: ՀՀ Նախագահը և Վրաստանի արտգործնախարարը երկուստեք գոհունակությամբ են փաստել, որ հայ-վրացական հարաբերությունները դինամիկ զարգանում են՝ առկա է ակտիվ քաղաքական երկխոսություն, խորանում են տնտեսական հարաբերությունները և համագÕ �րծակցությունը հումանիտար ոլորտում: Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ Հայաստանի համար բարեկամ Վրաստանի հետ հարաբերությունները թանկ են, և մեր երկիրը շահագրգիռ է այդ բարիդրացիական հարաբերությունները տարեցտարի զարգացնել ու ավելի ամրապնդել: 

Ներհայաստանյան զարգացումներ

Արցախի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության նախագահ Կարեն Ներսիսյանը հրավիրել է մամուլի ասուլիս՝ ներկայացնելու 2016թ. սոցիալ-տնտեսական Տարեկան ցուցանիշները: ԼՂՀ համախառն ներքին արդյունքը (ՀՆԱ) 2016թ. կազմել է 229.7 մլրդ դրամ` 2015թ. 209.3 մլրդ դրամի փոխարեն:

Նախագահ Սերժ Սարգսյանն ապրիլի 15-ի երեկոյան մայրաքաղաքի Սուրբ Սարգիս եկեղեցում ներկա է գտնվել Ճրագալույցի Սբ Պատարագին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Նախագահ աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից: Սուրբ Հարության Ճրագալույցի Ս. Պատարագն Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցում մատուցվել է առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի հանդիսապետությամբ: 

 

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ոստիկանության օրվա առթիվ: Ուղերձում մասնավորապես նշվում է. «Ոստիկանության գործունեության բնագավառում իրականացվող արմատական բարեփոխումները, տեխնիկական վերազինումը, ոստիկանության ծառայողների սոցիալական պայմանների բարելավումը, ոստիկանությունհասարակություն կապի ամրապնդումը տվել են սպասված արդյունքները: Այսօր ունենք կայացած և ամուր պետական կառույց, որը հուսալի գործընկեր է օտարերկրյա իրավապահ մարմինների համար և կարող է կատարել իր առջև դրված ամենաբարդ խնդիրները, և որին վստահությամբ է վերաբերվում մեր քաղաքացին»։

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը  արտահերթ նիտում ամփոփեց 2017 թվականի ապրիլի 2-ին կայացած Ազգային ժողովի  ընտրությունների քվեարկության արդյունքները և ստորագրեց համապատասխան արձանագրությունը: Ընտրություններին մասնակցել է 1 միլիոն 575 հազար մարդ, անվավեր քվեաթերթիկների թիվը  6675 է: Հայաստանում Ազգային ժողովի ընտրությունների արդյունքներով խորհրդարան անցնում է 4 քաղաքական ուժ՝ ՀՀԿ-ն, «Ծառուկյան» դաշինքը, «Ելք» դաշինքը և ՀՅԴ-ն։ ՀՀԿ-ն քվեարկության արդյունÖ �ներով նորընտիր խորհրդարանում կունենա 58, «Ծառուկյան» դաշինքը՝ 31, «Ելք» դաշինքը 9, ՀՅԴ-ն՝ 7 մանդատ։

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի «Տաշիր» ընկերությունների խմբի ղեկավար, հայտնի գործարար Սամվել Կարապետյանի նախաձեռնությամբ ստեղծված «Հայաստանի ներդրողների ակումբ»-ը նախատեսում է 2017 թվականին ՀՀ-ում իրականացնել 300 մլն դոլարի ներդրումային ծրագրեր: Այդ մասին կառավարության նիստում հայտարարեց ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը՝ ներկայացնելով ՀՀ կառավարության և «Հայաստանի ներդրողների ակումբ» փակ ոչ հրապարակային պայմանագրային ներդրումային ֆոնդի միջև ստորագրվելիք ռազմավարական նշանակություն ունեցող ծրագրերի համատեղ իրականացման մասին փոխըմբռնման հուշագրի նախագիծը, որն արժանացավ գործադիրի հավանությանը:  

ՀՀ կառավարությունը հաստատեց օրենքների նախագծերի փաթեթ, որը բիզնեսի համար նախատեսում է դրական մի շարք փոփոխություններ: ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը նշեց, որ փաթեթով մաքսային գործի բնագավառում գործունեություն իրականացնողների համար հանվում է լիցենզավորման պահանջը՝ մաքսային և ազատ մաքսային պահեստներում ապրանքների պահպանության, անմաքս առևտրի խանութներում մաքսային հսկողության ներքո ապրանքների իրացման, մաքսային փոխադրողի գործունեության և մաքսային հսկողության տարածքների կազմակերպման համար:

«Ելք» դաշինքը հրապարակել է Երևանի ավագանու ընտրություններում դաշինքի համամասնական ցուցակը: «Ելք» դաշինքի համամասնական ցուցակում ներառված են 63 անձ: Այն գլխավորում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ, Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանը: ՀՀԿ-ն հրապարակել է Երևանի ավագանու ընտրություններում կուսակցության համամասնական ցուցակի առաջին 25 թեկնած ուների անունները: Կուսակցության ցուցակում, ընդհանուր առմամբ, ներառված է 195 մարդ: Ցուցակը գլխավորելու է Երևանի գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանը:

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը հայտարարել է Մոսկվա-Երևան ուղղության համար երկաթուղային և լաստանավային փոխադրման սակագների նվազման մասին:

ՀՀ առողջապահության նախարարության պրոֆեսոր Ռ.Օ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնում Համբուրգի Էպենդորֆ կլինիկայի փոխպատվաստման բաժնի ղեկավար,  պրոֆեսոր Նիկոլաուս Կրյոգերը արյունաբանական կենտրոնի տրանսպլանտոլոգների թիմի հետ իրականացրեց Հայաստանում ոսկրածուծի ցողունային բջիջների առաջին երկու փոխպատվաստումը:

Ոստիկանության Մաշտոցի բաժնում ահազանգ էր ստացվել, որ Աղաբաբյան փողոցում՝ «Դելֆին» լողավազանի դիմաց, 23 բարդի են հատել: Արարքը կատարել է 1966 թ. ծնված Ա. Ս.-ն, որը ապրիլի 10-ին, ժամը 11.30-ին, Դավթաշենի 36/2 հասցեի մոտ հայտնաբերվել և բերման է ենթարկվել ոստիկանության Մաշտոցի բաժին: Դավթաշեն վարչական շրջանում ապօրինի ծառահատման դեպքի առթիվ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների դատախազությունում հարուցվել է քրեական գո րծ։ Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ նշված տարածքում ապօրինի հատվել է թվով 29  բարդի և թեղի տեսակի ծառեր: Բուսական աշխարին պատճառված վնասի չափը կազմել է 2.860.000 ՀՀ դրամ: Ա.Ս.-ն  ձերբակալվել է:

Սփյուռք

Սփյուռքի երիտասարդների հայրենաճանաչության «Արի տուն» ծրագիրը  2017 թվականին ավելի շուտ է մեկնարկել, քան նախորդ տարիներին։ Բացման հանդիսավոր արարողությունը սկսվեց «Հայր մեր» տերունական աղոթքով։ Միջոցառումն ուղեկցվում էր «Ծաղկազարդ» երգչախմբի ելույթով։ 

Պոլսո Հայոց պատրիարքական տեղապահ Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանն Մարսելից Ստամբուլ վերադառնալուց առաջ հանդես է եկել կարևոր հայտարարությամբ` հայտնելով, որ պատրիարքական ընդհանուր փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը նախորդ շաբաթ փորձել է ստանալ իր ստորագրությունը «համաձայնագրի» չհամաձայնեցված տեքստի տակ: Պոլսո Հայոց պատրիարքական ընդհանուր փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը հայտարարել է, որ պատրիարքական տեղապահ ընտրված Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանն Սուրբ Փրկիչ հիվանդանոց հրավիրելիս նրան տեղյակ է պահել գրավոր առաջարկի տեսքով համաձայնության նախագիծ ներկայացնելու մասին: Նա նաև անդրադարձել է Բեքչյանի կողմից հրապարակած հայտարարությանը` անդրադառնալով իր պաշտոնից հրաժարվելու համառության վերաբերյալ տեղապահի դիտարկմանը:

Պոլսահայ մտավորական, լրագրող Էթյեն Մահչուփյանը, ով Ահմեդ Դավութօղլուի վարչապետության օրոք նրա գլխավոր խորհրդականի պաշտոնն էր զբաղեցնում, հայտարարել է ապրիլի 16-ին կայանալիք սահմանադրական հանրաքվեին դեմ քվեարկելու իր որոշման մասին:

Ֆրանսիայի Մարսել քաղաքում Հայոց ցեղասպանության 102-րդ տարելի միջոցառումների շրջանակում բացվելու է հայ վրիժառու Սողոմոն Թեհլերյանի անվան հրապարակ: 

Միջազգային խճանկար

Եգիպտոսի Տանտա և Ալեքսանդրիա քաղաքների եկեղեցիների մոտ պայթյունների պատասխանատվությունն ստանձնել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը։ Տարբեր տվյալներով՝ Տանտա քաղաք եկեղեցում պայթյունի արդյունքում զոհվել է , 25-30 մարդ, ավելի քան 50-ը վիրավորվել է։ Ալեքսանդրիայի Սուրբ Մարկոսի եկեղեցու մոտ պայթյունի զոհ  է գնացել առնվազն 11 մարդ։ Երկու պայթյուններն էլ, ոստիկանության տվյալներով, իրականացրել են մահապարտ ահաբեկիչները։ Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Եգիպտոսի Արաբական Հանրապետության Նախագահ Աբդել Ֆաթթահ Ալ Սիսիին՝ Մար Գրգես և Ալեքսանդրիայի Սուրբ Մարկոս եկեղեցիներում տեղի ունեցած ահաբեկչական պայթյունների կապակցությամբ, որոնք տասնյակ անմեղ մարդկանց կյանք են խլել։ Եգիպտոսում ահաբեկչական գործողություններ կատարած անձանց ինքնությունները պարզված Է: Ալեքսանդրիայի եկեղեցում պայթուցիկ սարքը գործի Է դրել Աբու Իսհաք ալ Մասրի մականունով 26-Õ �մյա եգիպտացին: Տանտայի եկեղեցում ահաբեկչական գործողությունն իրականացրել Է Աբու Բարա ալ Մասրի մականունով 42-ամյա եգիպտացին:

 

Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ Մոսկվայում ԱՄՆի պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի առաջին բանակցությունները որոշակի արդյունքներ են տվել: Լավրովի խոսքով՝ կողմերն սկսել են ավելի լավ հասկանալ միմյանց։ ԱՄՆ-ի պետքարտուղարին ընդունել Է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, որը հավաստել Է ռուս-ամերիկյան հրաբերություններում առկա բազմաթիվ խնդիրները լուծելու Ռուսաստանի ձգտումը: Ամերիկյան դիվանագիտության ղեկավարը հաÕ �տարարել Է, որ ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի ղեկավարները պետք Է պահպանեն կապի գծերը ռազմական ու դիվանագիտական կապուղիներով: «Մենք խոսեցինք Բաշար Ասադի ապագա դերի մասին, ակներեւ Է, որ Ասադի ռեժիմը մոտենում Է ավարտին»,- նշել Է նա, հավելելով, որ նրա հեռացումը պետք Է իրականացվի կազմակերպված ձեւով, «որպեսզի քաղաքական լուծում փնտրելիս բոլոր համայնքները ներկայացված լինե ն բանակցությունների սեղանի շուրջ»:Այդ կապակցությամբ Լավրովն ասել Է, որ ՌԴ-ն «շեշտը չի դնում որեւ Է անձի վրա՝ ոչ նախագահ Ասադի, ոչ Էլ մեկ ուրիշի»: «Դա պետք Է լինի ինկլյուզիվ միջսիրիական երկխոսություն»,- ընդգծել Է ՌԴ ԱԳ նախարարը:

Ռուսաստանն արգելափակել Է այն բանաձեւի ընդունումը, որը դատապարտում Է Սիրիայի Իդլիբի նահանգի Խան Շեյխուն քաղաքում քիմիական զենքի ենթադրյալ կիրառումը եւ Դամասկոսից պահանջում Է տեղեկատվություն տրամադրել միջադեպի օրը բոլոր օդային գործողությունների մասին: Քիմիական զենքի արգելման կազմակերպությունը (ՔԶԱԿ) Թուրքիա է ուղարկել փորձագետների՝ Սիրիայի Իդլիբի նահանգում զարինի օգտագործմամբ ենթադրյալ քիմիական գրոհի հեÕ �աքննության համար: ՔԶԱԿ-փորձագետները մտադիր են հավաքել կենսաչափական նմուշներ եւ հարցում անել ողջ մնացածներին: Ռուսատանը տվյալներ ունի այն մասին, որ Սիրիայում նոր սադրանքներ են նախապատրաստվում, որոնց նպատակը Սիրիայի իշխանություններին քիմիական զենքի օգտագործման մեջ մեղադրելն Է: Այդ մասին հայտարարել Է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ ելույթ ունենալով Իտալիայի նախագահ Սերջո Մատարելայի հետ բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսում: Ընդսմին ռուսական պետության ղեկավա րը հորդորել Է պաշտոնապես հետաքննել Իդլիբում իբր քիմիական զենքի կիրառման հետ կապված միջադեպը, ինչպես նաեւ ԱՄՆ-ին նախազգուշացրել Է այդօրինակ չարտոնված հարվածների պրակտիկայից, հիշեցնելով, որ Իրաքում նման ռազմարշավը բերեց համաշխարհային ասպարեզում ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման հայտնվելուն: 

Շվեդիայի մայրաղաքաղում ահաբեկչական գործողության գործով ձերբակալված Ռահմաթ Ակիլովն՝ Ուզբեկստանից, Կրոնոբերգի (Կունգսհոլմենի շրջան) քննչական մեկուսարանում կատարված հարցաքննության ընթացքում խոստովանել Է, որ հանցագործություն Է կատարել: Հարցաքննության ժամանակ պարզվել Է, որ ձերբակալվածը մուսուլման Է եւ «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության կողմնակից:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է Մոնտենեգրոյին ՆԱՏՕ ընդունելու արձանագրությունը և այդ մասին տեղեկացրել ԱՄՆ Սենատին:

Թուրքիայի ապագայի վերաբերյալ բազմաթիվ փոփոխություններ պարունակող սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն տեղի է ունենալու ապրիլի 16-ին: Սահմանադրական փոփոխությունների անցնելու պարագայում Թուրքիայում անցում է կատարվելու կառավարման նախագահական համակարգի: Սահմանադրական փոփոխությունների համաձայն թուրքական մեջլիսի պատգամավորների թիվը 550-ից դառնալու է 600, պատգամավոր ընտրվելու տարիքը 25-ից իջեցվելու է 18-ի:

Երուսաղեմի Քրիստոսի Հարության մայր տաճարում հազարավոր ուխտավորների ներկայությամբ Սուրբ կրակ է իջել: Սուրբ կրակը հայտնվել է խորանում Երուսաղեմյան պատրիարք Թեոֆիլոս 3-րդի աղոթքի ժամանակ: Կրակը հայտնվել է Տիրոջ գերեզմանի տաճարի ներսի մատուռում, քարե դամբարանի վրա, որի վրա Ավագ Շաբաթ օրը դրված է եղել Քրիստոսի  մարմինը: Հավատացյալները կրակից վառել են իրենց մոմերը և Սուրբ կրակը տարածել ողջ տաճարում: Այս տարի Սուրբ Զատիկը նույն օրը նշում են քրիստոնեական բոլոր ուղղությունները: Ո ւխտավորների մեծ մասն իրենց համար սուրբ քաղաք են ժամանել ուրբաթ օրը: Հավատացյալների թվում բազմաթիվ հայ ուխտավորներ կան: 

Մշակույթ

Լիտվայի մայրաքաղաք Վիլնյուսում  անցկացված «Music Talent League 2017» երաժշտական միջազգային մրցույթում Հայաստանը ներկայացրել են 9-ամյա  Անժելա Ալբերտյանը, ով իր տարիքային խմբում առաջին տեղն է զբաղեցրել և 20-ամյա Մերի Ավետիսյանը, ով արժանացել է «Գրան պրի»-ին և առաջին մրցանակին:

Սպորտ

Հունահռոմեական ոճի ըմբիշ, Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Արսեն Ջուլֆալակյանը հաղթել է Էստոնիայի միջազգային մրցաշարում:

Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյե քաղաքում ընթացող «Կարպոս Օփեն» մրցաշարի հաղթող դարձավ Սամվել Տեր-Սահակյանը:

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Եվրոպայի լիգայի մրցաշարում գոլ է խփել 4-րդ արտագնա խաղում անընդմեջ: «Մանչեսթեր Յունայթեդի»-ի հոլանդացի  հարձակվող Ռուդ վան Նիստելրոյից հետո Մխիթարյանը առաջին ֆուտբոլիստն է, ով եվրագավաթներում գոլի հեղինակ է դառնում 4-րդ արտագնա խաղում անընդմեջ:

Մադրիդի «Ռեալ»-ի պորտուգալացի հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուն դարձել է առաջին ֆուտբոլիստը, ում հաջողվել է 100 գոլ հեղինակել եվրագավաթների խաղարկություններում:

Հեղինակավոր «Whoscored» կայքը կազմել է Եվրոպա լիգայի խաղարկության քառորդ եզրափակիչ առաջին խաղերի խորհրդանշական հավաքականը, որում ընդգրկվել է նաև Հայաստանի ազգային հավաքականի  և «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը:
http://armenpress.am/arm/news/887015/

Կարդացէք նաև

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Facebook Iconfacebook like buttonTwitter Icontwitter follow button

 

STAINLESS STEEL