ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ տնօրենը հակաօրինական է համարում Թուրքիայի ընտրական հանձնաժողովի որոշումը

ԵՐԵՎԱՆ, 13 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի տնօրեն Մայքլ Լինքը քննադատել է Թուրքիային այն հարցում, որ վերջինս հրաժարվել է համագործակցել ապրիլի 16-ի սահմանադրական հանրաքվեի ժամանակ գրանցված ընտրախախտումներն ուսումնասիրելու գործում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է գերմանական Deutsche Welle-ն:

«Այն, որ բարձրագույն ընտրական հանձնաժողովի կողմից սխալ կամ անկնիք քվեները վավեր ճանաչելու մասին որոշումը հակասում է Թուրքիայի օրենքներին, հաստատված փաստ է»,- հայտարարել է Լինքը:

Քարոզարշավի ընթացքը ևս հակասել է ազգային ու միջազգային չափորոշիչներին: Լինքը լուրջ խնդիր է համարել նաև մամուլի ազատության սահմանափակումը:

Թուրքիայում ապրիլի 16-ին տեղի ունեցած սահմանադրական հանրաքվեում ընտրատեղամասերի 100 տոկոսի արդյունքներով հաղթող է ճանաչվել «այո»-ն. սահմանադրական փոփոխություններին «այո» է ասել ընտրողների 51,41 տոկոսը, «ոչ»` 48,59 տոկոսը:

Թուրքիայի բարձրագույն ընտրական հանձնաժողովը վերջին պահին հայտարարել է, որ վավեր է ճանաչելու կնիք չունեցող քվեները, ինչը հակասում է թուրքական օրենքին:
http://armenpress.am/arm/news/887301/

Կարդացէք նաև

Երեւանում կանցկացվի Քիմիական զենքի կոնվենցիայի Արեւելյան Եվրոպայի երկրների ազգային մարմինների ներկայ...
Յագլանդը մտահոգված է Թուրքիայում լրատվամիջոցների դեմ բռնաճնշումների փաստով
Կրեմլում հուսադրող են համարել Թրամփի առաջին հայտարարությունները
Թուրքիայի իշխանությունները տեղապահի ընտրություններին միջամտելու իրավասություն չունեն. Բագրատ Էստուկյ...
Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցի կապակցությամբ Բալթյան երկրներում տեղի են ունենալու հիշատակի միջ...

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Facebook Iconfacebook like buttonTwitter Icontwitter follow button
 

STAINLESS STEEL

 

–>