Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում ամենամյա «Ծաղկահավաք»-ը տեղի կունանա ապրլի 26-ին

ԵՐԵՎԱՆ, 19 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀԲԸՄ Հայաստանի սկաուտական խումբը և Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) հրավիրում են մասնակցելու ամենամյա «Ծաղկահավաք» միջոցառմանը, որը տեղի կունենա սույն թվականի ապրիլի 26-ին, ժամը 09:00-18:00-ը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին FPWC-ի՝ հավելելով. «Ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում խոնարհված ծաղիկներն ամեն տարի հա վաքվում են, դրանց ցողունն անջատվում է ծաղկաթերթերից. առաջինից պարարտախառնուրդ է ստացվում, իսկ ծաղկաթերթերն օգտագործվում են ձեռակերտ վերամշակված թուղթ պատրաստելու համար: Պարարտախառնուրդն օգտագործվում է Հիշողության պուրակում հողի մշակման համար, իսկ ձեռակերտ թղթից հուշագրեր, շնորհակալագրեր, բացիկներ են պատրաստվում: Նախաձեռնությունը մեկտեղում է պոկված ծաղիկներին «երկրորդ կյանք» հաղորդելու խորհուրդը և բնապահպանական՝ վերամշակման միջոցով կրկին օգտագործելու առաքելությունը:

Մասնակցելու համար խնդրում ենք լրացնել առցանց գրանցման հայտը»:
http://armenpress.am/arm/news/887410/

Կարդացէք նաև

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Facebook Iconfacebook like buttonTwitter Icontwitter follow button