«Անուշ» օպերան նվիրվում է Ավագ Պետրոսյանի ծննդյան 105 և այդ դերում նրա բեմելի 75-ամյակներին

ԵՐԵՎԱՆ, 19 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում  ապրիլի 21-ին կներկայացվի Արմեն Տիգրանյանի «Անուշ» օպերան. ներկայացումը նվիրվում է Ավագ Պետրոսյանի ծննդյան 105-ամյակին և այդ դերում նրա բեմելի 75-ամյակին: Մինչ ներկայացումը նախատեսված է նաև հոբելյանական հանդիսություն՝ նվիրված Ավագ Պետրոսյանին: 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, Անուշի դերակատարմամբ հանդես կգա նշանավոր օպերային երգչուհի, ՀՀ վաստակավոր արտիստ Անահիտ Մխիթարյանը:

Խորհրդային Միության ժողովրդական արտիստ, մեծանուն օպերային երգիչ Ավագ Պետրոսյանն իր ուրույն տեղն ունի հայ օպերային թատրոնի պատմության մեջ: Նրա ստեղծագործական կյանքը կապված է հայ օպերային խաղացանկի ամենանշանակալի ստեղծագործությունների հետ: Երգչի ու նրա մարմնավորած հայկական Ö �պերային որոշ հերոսներ այս կամ այն կերպ նույնացվել են Ավագ Պետրոսյանի անվան հետ: Այդ հերոսների վոկալ և բեմական նկարագիրն ընկալվում է նախևառաջ հենց Ավագ Պետրոսյան տաղանդավոր արտիստի կերպավորմամբ: Այդպիսիք են Սարոն և Սանթուրը Արմեն Տիգրանյանի «Անուշ» և  «Դավիթ Բեկ», Կարոն՝ Անդրեյ Բաբաևի «Արծվաբերդ», Տիրիթը՝ Տիգրան Չուխաջյանի «Արշակ Երկրորդ» օպերաներում և այլն

Օպերան միշտ էլ եղել է Ավագ Պետրոսյանի տարերքը: Ազգային օպերաների հերոսների դերերում, և ոչ միայն հայկական, նա առավելագույնս ծավալվում և բազմակողմանի էր դառնումՙ մնալով այդ դերերգերի անզուգական կատարողն ու մեկնաբանը: Ավագ Պետրոսյանի բեմական գործունեության իրական գլ ուխգործոց է համարվում նրա Սարոն (Ա. Տիգրանյանի «Անուշ» օպերայում), որտեղ ի հայտ են եկել նրա վոկալմասնագիտական և դերասանական լավագույն առանձնահատկությունները:
http://armenpress.am/arm/news/887399/

Կարդացէք նաև

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Facebook Iconfacebook like buttonTwitter Icontwitter follow button

 

STAINLESS STEEL