Զախարովան չի բացառել Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ԱԳ նախարարների շփումների հավանականությունը

0
20

ԵՐԵՎԱՆ, 19 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՌԴ արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարիա Զախարովան չի բացառում Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների շփումների հավանականությունը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին Զախարովան խոսել է լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ:

«ԱԳՆ մակարդակում շփումների հավանականություն կա: Սակայն դեռևս հստակ ժամկետներ նախանշված չեն: Ավելի հստակ տեղեկությունների պարագայում այդ մասին կտեղեկացվի»,- հայտել է Զախարովան:

 
http://armenpress.am/arm/news/887378/

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here