Հայազգի յոթ գործարար տեղ են գտել Forbes-ի ՌԴ 200 ամենահարուստ մարդկանց ցանկում

ԵՐԵՎԱՆ, 20 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Forbes-ի ռուսաստանյան խմբագրությունն ապրիլի 20-ին հրապարակել է ՌԴ ամենահարուստ ձեռնարկատերերի 14-րդ վարկանիշը, որտեղ յոթ հայազգի գործարարներ կան: «Արմենպրես»ի հաղորդմամբ`ցանկում ներառված յոթ հայ գործարարների ընդհանուր կարողությունը կազմել է 15 մլրդ 350 մլն ԱՄՆ դոլար:

ՌԴ ամենահարուստ մարդկանց վարկանիշային աղյուսակում 18-րդն է «Մագնիտ» մանրածախ ցանցի գլխավոր տնօրեն և հիմնական բաժնետեր Սերգեյ Գալիցկինը (Հարությունյան): Նրա կարողությունը գնահատվում է 6.8 մլրդ ԱՄՆ դոլար:

«Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ և հիմնադիր Սամվել Կարապետյանը 32-րդ հորիզոնականում է՝ 3.4 մլրդ ԱՄՆ դոլար կարողությամբ:

Վարկանիշի 48-րդ հորիզոնականում է «Ռոսգոսստրախի» նախագահ Դանիիլ Խաչատուրովը` 2 միլիարդ դոլարով:

ՌԴ սոցիալական ձեռներեցության առաջատարներից մեկը` ներդրող բանկիր և բարերար Ռուբեն Վարդանյանը 99-րդ տեղում է` 950 մլն դոլար  կարողությամբ:

Վարկանիշի 123-րդ տեղում է Wooden Fish Agency-ի դիտորդական խորհրդի ղեկավար Ալբերտ Ավդալյանը` 800 միլիոն դոլարով:

«ՌԵՍՕԳարանտիա» ընկերության ղեկավարներ Նիկոլայ և Սերգեյ Սարկիսովները  700 -ական միլիոն դոլարով զբաղեցնում են համապատասխանաբար 146 և 147-րդ տեղերը:

200 ամենահարուստ գործարարների համախումբ կարողությունը մեկ տարում աճել է $100 միլիարդով՝ հասնելով $460 մլրդ-ի:

Դոլարային միլիարդատերերի քանակն ավելացել է՝ 77-ից հասնելով 96-ի: Ցուցակում կարող են ընդգրկվել այն գործարարները, որոնց կարողությունն առնվազն 500 մլն դոլար է:

Ցուցակը երկրորդ տարին անընդմեջ գլխավորում է ՌԴ խոշորագույն մասնավոր գազ արդյունահանող «Նովատէկ» ընկերության համասեփականատեր Լեոնիդ Միխելսոնը: Նրա կարողությունը Forbes-ը գնահատել է 18.4 մլրդ ԱՄՆ դոլար:
http://armenpress.am/arm/news/887517/

Կարդացէք նաև

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Facebook Iconfacebook like buttonTwitter Icontwitter follow button