Հայոց ցեղասպանության թանգարանում բացված ցուցահանդեսը հետաքրքրություն է առաջացնում թուրքերի մոտ. Հայկ Դեմոյան

ԵՐԵՎԱՆ, 21 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը գրեթե ամեն օր ունենում է  թուրք այցելուներ: «Արմենպրես»ի հաղորդմամբ՝ ապրիլի 24-ին ընդառաջ կազմակերպված ասուլիսի ընթացքում այս մասին տեղեկացրեց Հայոց ցեղասպանության թանգարան ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը:

«Դա արդեն մեզ համար զարմանալի չէ, մենք պարզապես համեստորեն կգրանցենք, որ այստեղ բացված ցուցահանդեսը հենց իր որակով հետաքրքրություն է առաջացնում թուրքական լսարանի մոտ:  Դա շատ եմ  կարեւորում, քանի որ թուրքական լսարանը մեր աշխատանքի թիրախներից է»,-ասաց Հայկ Դեմոյանը:

Նա նշեց, որ տարին բավականին հագեցած եւ հետաքրքիր է, քանի որ նշվում է Հայոց ցեղասպանության հուշահամալիրի կառուցման 50-ամյակը:

«Այս տարի համեստ ցուցադրության տեսքով կներկայացնենք ժամանակագրությունը, պատմական լուսանկարներ շինարարության ընթացքից, թե ինչպես են անհատները մասնակցել շինարարական աշխատանքներին, մի քանի նմուշներ, թե ինչպես է հուշարձանի լուսանկարն արտատպվել տարբեր կրիչների վրա, ինչպես է դիզայներական լուծումը վերարտադրվել այլ հուշարձանների կառուցման գործում: Հետադարձ հայացք գցելով համայն հայության համար որպես գլխավոր հուշահամալիրի կառուցման վերջին հիսուն տարուն՝ կտեսնենք, թե ինչպիսի առաքելություն ունեցավ այն, որի բաղկացուցիչ մասն է թան գարան-ինստիտուտը:  Նոր հիմնանորոգումից էլ անցել է արդեն երկու տարի, եւ կարող եմ ասել, որ մենք պարբերաբար դրական արձագանքներ ենք  ստանում ցուցահանդեսների վերաբերյալ, դրանց ընդգրկունության, նյութերի բազմազանության առումով»,-ընդգծեց Հայկ Դեմոյանը՝ տարվա կարեւորագույն իրադարձություններից առանձնացնելով նաեւ Հայոց ցեղասպանության թեմայով մեկ այլ մշտական ցուցահանդեսի բացումն այս անգամ եվրոպացիների համար Լատվիայի մայրաքաղաք Ռիգայում: Նա տեղեկացրեց, որ նախորդ տարվա մայիսից մինչեւ դեկտեմբեր ցուցահանդեսի այցելուների թիվը կազÕ �ել է 15 հազար:

«Սա երկրորդ մշտական ցուցադրությունն է, որը ստեղծվել է մեր գործընկերների, այնտեղի հայ համայնքի աջակցությամբ: Բավականին տպավորիչ է այցելուների մեծ քանակը, որոնց մեծ մասը հենց եվրոպացիներ են: Կարեւոր իրադարձություններից էր նաեւ ժամանակավոր ցուցադրությունը՝ նվիրված Հայաստանի անկախության 25-ամյակին: Ցուցադրվել էին զինանշաններ եւ դրոշներ, որոնք մեր պահոցներից էին վերցված եւ առնչություն ունեին Մեծ եղեռնի թեմային: Հավաքչական աշխատանքները շարունակվում են ինտենսիվ կերպով: Որոշել ենք ապրիլի 24-ին եւս մեկ տաղավար նվիրել  բացառիկ իրերին, հազարավորներից ներկայացնել մի քանիսը: Ինձ համար դրանցից ամենաթանկարժեքը վերջերս մեր նյույորքաբնակ հայրենակից Արամ Նիկողոսյանի կողմից Դանիել Վարուժանի անձնական գրադարանին պատկանող գրքերի հանձնումն էր մեր թանգարանի ֆոնդերին: Առկա է մակագրություն, որտեղ հենց բանաստեղծի ձեռագրով գրված է, որ դրանք պատկանում են հենց Դանիել Չպուքքարյանին:  Սրանք իսկապես թանկարժեք մասունքներ են»,-շեշտեց Հայկ Դեմոյանը:

Թանգարան-ինստիտուտի տնօրենը նշեց, որ անչափ կարեւոր էր նախորդ տարի Գերմանիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը:

«Դա միայն ճանաչում չէր:  Այնտեղ ոչ միայն նշվեց  «ցեղասպանություն» եզրույթը, այլեւ պատմության հետ առերեսվելու, Գերմանիայի մեղսակցության մասին: Մենք, իհարկե, չենք հրապարակում մեր ունեցած ներդրումները Ցեղասպանությանն առնչվող ցանկացած իրադարձության, զարգացումների հարցում, ուղղակի կասեմ, որ այդ զարկերակը շոշափում ենք եւ զգում ենք. մեր ներդրումը ժամանակի ընթացքում կգտնեք: Մի քանի օր անց էլ հասանելի կլինի «Խոստում» ֆիլմը: Այստեղ էլ կա մեր համեստ ներդրումը նյութերի խորհրդատվության առումով»,-եզրափակեց նա:

 
http://armenpress.am/arm/news/887703/

Կարդացէք նաև

Զոհված տղաների հերոսությունները պետք է ոսկե տառերով գրվեն պատմության էջերում. Ադամ Սահակյանի մայր
Քլինթոնը եւ Թրամփը ԱՄՆ-ի նախագահի՝ ամենից քիչ ժողովրդականություն վայելող թեկնածուներն են. Gallup
«Հայաստան» հիմնադրամի ազգային նվիրատվության հեռուստամարաթոնը մեկնարկում է նոյեմբերի 24-ին
«Արմենպրես»-ն ամփոփում է անցնող շաբաթվա կարևորագույն իրադարձությունները
Սամվել Բաբայանը ձերբակալվել է մաքսանենգ ճանապարհով ՀՀ «Իգլա» համալիր տեղափոխելու քրգործով. ԱԱԾ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Facebook Iconfacebook like buttonTwitter Icontwitter follow button

 

STAINLESS STEEL