ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն համագործակցության նոր համաձայնագիր կստորագրեն. Շարմազանով

0
44

ԵՐԵՎԱՆ, 27 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետական կուսակցությունը և ՀՅԴ-ն տեսանելի ապագայում կստորագրեն համագործակցության նոր համաձայնագիր: ՀՀԿ ԳՄ նիստից հետո այս մասին հայտնեց ՀՀԿ խոսնակ, Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:

«Բանակցություններն արդեն ավարտական փուլում են, գրեթե ավարտված են: Ես կարող եմ ասել, որ տեսանելի ապագայում Հայաստանի Հանրապետական կուսակցությունը և Հայ Հեղափոխական դաշնակցությունը կստորագրեն համագործակցության նոր հուշագիր»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց Շարմազանովը:

Նա հստակ ժամկետներ չնշեց` կրկնելով, որ դա տեղի կունենա տեսանելի ապագայում: 
http://armenpress.am/arm/news/888579/

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here