Ֆրանսիայում մեկնարկում Է Կաննի 70-րդ հոբելյանական կինոփառատոնը

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կաննում՝ Ֆրանսիայի Լազուր ափին, 70-րդ անգամ մեկնարկում Է միջազգային կինոփառատոնը, որը կշարունակվի մինչեւ մայիսի 27-ը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Այս անգամ փառատոնի հանձնախումբը հիմնական մրցույթի համար 19 աշխատանք Է ընտրել գրեթե 2 հազար լիամետրաժ ֆիլմերից: Դրանցից պաշտոնական ծրագրում ներառվել Է 49 կինոնկար:

Ավելի վաղ հաղորդվել Է, որ այս տարի Կաննի կինոփառատոնի ժյուրին կգլխավորի իսպանացի հայտնի կինոռեժիսոր Պեդրո Ալմոդովարը: Հիմնական մրցութային ծրագրում դափնեկիրների ցուցակը կհրապարակվի մայիսի 28-ին կայանալիք փակման արարողության ժամանակ, որից հետո տեղի կունենա այն ֆիլմի ցուցադրությունը, որը կստանա «Ոսկե արմավենու» ճյուղը:
Հայտնի ռեժիսոր Ռոման Պոլանսկու «Հիմնված Է իրական դեպքների վրա» նոր ֆիլմը ցուցադրվելու Է Կաննի 70-րդ կինոփառատոնի մրցույթից դուրս: Կինոֆորումի կազմակերպիչների այդ որոշման մասին հայտնել Է փառատոնի կազմկոմիտեի մամուլի քարտուղար Կրիստին Էմեն:
«Հիմնված Է իրական դեպքերի վրա» կինոնկարը 34-րդ լիամետրաժ ֆիլմն Է ռեժիսորի կարիերայում: Կինոնկարի հիմքում Դելֆինա դե Վիգանի գիրքն Է, որը դարձել Է 2015 թվականի գրական աշնան գլխավոր իրադարձություններից մեկը: Այն արժանացել Է «Ռենոդո» հեղինակավոր գրական մրցանակին: Ֆիլմում նկարահանվել են ռեժիսորի կինը՝ ֆրանսիական կինոյի աստղ Էմանուել Սենիեն, Եվա Գրինը եւ Վենսան Պերեսը:
Կաննի ներկայիս կինոփառատոնի ժյուրիի կազմում ընդգրկվել են ամերիկացի դերասանուհի Ջեսիկա Չեսթեյնը, գերմանացի ռեժիսոր Մարեն Ադեն, չինացի դերասանուհի Ֆան Բինբինը, ֆրանսիացի դերասանուհի, ռեժիսոր եւ սցենարիստ Անիես Ժաուին, հարավկորեացի կինոռեժիսոր Պակ Չհան Ուկը, ֆրանսիացի կոմպոզիտոր Գաբրիել Յարեդը, ամերիկացի դերասան Ուիլ Սմիթը եւ իտալացի ռեժիսոր Պաոլո Սորենտինոն: 
Նախօրյակին Կաննի քաղաքագլուխ Դավիթ Լիսնարը հայտնել Է, որ Կաննի  հոբելյանական կինոփառատոնը կանցկացվի անվտանգության ուժեղացված միջոցառումների պայմաններում: «Այս տարի մենք լուրջ քայլի ենք դիմում այն առումով, ինչ վերաբերում Է անվտանգության միջոցառումների ուժեղացմանը, քանի որ ահաբեկչական գործողությունների սպառնալիքը բարձր Է մնում»,-ասել Է Լիսնարը, հիշեցնելով անցյալ տարի Նիսում տեղի ունեցած ահաբեկչության մասին, երբ 31-ամյա թունիսցին բեռնատարով մխրճվեց Անգլիական առափնյակում Բաստիլի գրավման օրվա առթիվ հրավառությանը հետեւող մ արդկանց բազմության մեջ:
Լիսնարը հավաստիացրել Է, որ «ձեռնարկվել են անվտանգության անհրաժեշտ բոլոր միջոցները, ուստի փառատոնի հյուրերն ու քաղաքի բնակիչներն անհանգստանալու պատճառ չունեն»: Նա հայտնել Է, որ փողոցների պարեկմանը ներգրավվելու են մեծ թվով ոստիկաններ:
Բացի այդ, ինչպես հայտնել են տեղեկան պրեֆեկտուրայում, փողոցներում հերթապահելու են տասնյակ կամավորներ, որոնք այդ օրերին «կդառնան իրավակարգի պահապանների աչքերն ու ականջները»: Նաեւ հատուկ Կաննի կինոփառատոնի կապակցությամբ մարդկանց զանգվածային կուտակման վայրերում կտեղակայվեն տեսադիտարկման 550-ից ավելի խցիկներ, որոնք թույլ կտան լիովին վերահսկել քաղաքի իրադրությունը: 
Կաննի կինոփառատոնը Ֆրանսիայի կրթության եւ արվեստի գործերի նախարար Ժան Զեի նախաձեռնությամբ հիմնվել Է 1930-ական թվականների վերջին որպես Վենետիկի կինոփառատոնի այլընտրանք: 1952 թվականից միջոցառումն ամեն տարվա մայիսին անցկացվում Է Փառատոնների եւ կոնգրեսների պալատում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
 
 

http://armenpress.am/arm/news/891027/

Կարդացէք նաև

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Facebook Iconfacebook like buttonTwitter Icontwitter follow button