Էդուարդ Շարմազանովը, Արփինե Հովհաննիսյանը և Միքայել Մելքումյանն ընտրվեցին ԱԺ փոխնախագահներ

ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի պատգամավորները խորհրդարանի խոսնակի տեղակալներ ընտրեցին Էդուարդ Շարմազանովին, Արփինե Հովհաննիսյանին և Միքայել Մելքումյանին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ազգային ժողովի նիստի ընթացքում խորհրդարանի փոխնախագահների տեղակալների ընտրության քվեարկության արդյունքները ներկայացրեց ԱԺ հաշվիչ հանձնախմբի նախագահ Գագիկ Մելիքյանը:

Էդուարդ Շարմազանովի թեկնածությանը կողմ է քվեարկել 84, դեմ՝ 13 պատգամավոր: Քվեարկությանը մասնակցել է 100 պատգամավոր, երեք քվեաթերթիկ անվավեր է ճանաչվել:

Արփինե Հովհաննիսյանի թեկնածությանը կողմ է քվեարկել 73, դեմ՝ 22 պատգամավոր: Քվեարկությանը մասնակցել է 100 պատգամավոր: 5 քվեաթերթիկ անվավեր է ճանաչվել:

Միքայել Մելքումյանի թեկնածությանը կողմ է քվեարկել 65,  դեմ՝ 29 պատգամավոր: Քվեարկությանը մասնակցել է 100 պատգամավոր, 6 քվեաթերթիկ անվավեր է ճանաչվել:

Ազգային ժողովի փոխնախագահ Արա Բաբլոյանը շնորհավորեց Ազգային ժողովի նորընտիր փոխնախագահներին, ինչպես նաև չմոռացավ շնորհակալություն հայտնել նախորդ գումարման Ազգային ժողովի փոխնախագահ Հերմինե Նաղդալյանին: «Ես ցանկանում եմ շնորհակալություն հայտնել նաև պարոն Գալուստ Սահակյանին՝ Ազգային ժողովի նախագահի պաշտոնում իր կատարած աշխատանքի համար: Ես ցանկանում եմ հուշանվեր հանձնել պարոն Սահակյանին, որը միշտ նրան կհիշեցնի, որ ինքն Ազգային ժողովի նախագահի պաշտոնում արժանի աշխատանք է կատարել»,- ընդգծեց Բաբլոյանը և անձամբ ԱԺ նախկին նախագ ահին փոխանցեց հուշանվերը: 
http://armenpress.am/arm/news/891403/

Կարդացէք նաև

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Facebook Iconfacebook like buttonTwitter Icontwitter follow button

 

STAINLESS STEEL