Հայերեն ատլասը Նյու Յորքի աճուրդում վաճառվել է 37 հազար 500 դոլարով

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նյու Յորքի Swann Galleries աճուրդի կենտրոնում աշխարհի հայալեզու ատլասը վաճառվել է 37 500 ԱՄՆ դոլարով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Asbarez-ը՝ նշելով, որ ատլասը վաճառվել է նախնական արժեքից հինգ անգամ ավելի թանկ:

Ատլասը 1849 թվականին Վենետիկի Սուրբ Ղազար կղզու Մխիթարյան միաբանությունում ստեղծել է Հովհաննես Ամիրա Դադյանը՝ նպատակ ունենալով Արևմուտքի գիտելիքները փոխանցել իր երկրին:

Ատլասում կան ձեռագործ տասը գունավոր քարտեզներ, այդ թվում և արեգակնային համակարգը պատկերող քարտեզ: Դրանք բոլորը տպագրվել են Փարիզում:
http://armenpress.am/arm/news/894651/

Կարդացէք նաև

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Facebook Iconfacebook like buttonTwitter Icontwitter follow button