Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) առաջին գումարման հինգերորդ նստաշրջանի առաջին նիստի արձանագրությունից

Քաղվածք № 1
 11-ը հունիսի, 2017 թ., Երեւան

Առաջին նիստ

 

Նիստի սկիզբը ժամը 13:00-ին, ավարտը՝ 15:00-ին:

 Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) պատգամավորների գրանցում (այսուհետ տեքստում՝ Արեւմտյան Հայաստանի Խորհրդարան):
Ընտրված 64 պատգամավորներից գրանցվել են 51 պատգամավոր, 7-ը դահլիճում եւ 44-ը ինտերնետ կապով, որը կազմում է 80 տոկոս:
Քվորումը ապահովված է:

 

  1. Լսեցին՝ Արեւմտյան Հայաստանի Խորհրդարանի 1-ին գումարման 5-րդ նստաշրջանի օրակարգի մասին:

Որոշեցին` հաստատել Արեւմտյան Հայաստանի Խորհրդարանի 1-ին գումարման 5-րդ նստաշրջանի օրակարգը:

 

Քվեարկության արդյունքները.

Կողմ – 46, դեմ – 0, ձեռնպահ – 5:

Որոշումն ընդունված է միաձայն:

           

  1. Լսեցին՝ նստաշրջանի հաշվիչ հանձնաժողովի ընտրության մասին:

Որոշեցին՝ ընտրել նստաշրջանի հաշվիչ հանձնաժողով հետեւյալ կազմով՝ նախագահ`Տիգրան Հարությունյան, տեղակալներ՝ Աննա Խաչատրյան, Սաիդա Օհանյան:

 

Քվեարկության արդյունքները.

Կողմ – 48, դեմ – 0, ձեռնպահ – 3,

Որոշումն ընդունված է միաձայն:

 

  1. Լսեցին՝ Արեւմտյան Հայաստանի Հանրապետության պետական համակարգում ստեղծված իրավիճակի եւ դրանից դուրս գալու ուղիների մասին:

 

Ելույթ ունեցան՝ Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) Նախագահ Արմեն Տեր-Սարգսյանը, Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Վարչապետ Տիգրան Փաշաբեզյանը, Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) պատգամավորներ Էդուարդ Փոլատովը, Հայկ  Հարությունյանը,  Սաիդա  Օհանյանը, Արտաշես Մելիքյանը, Ռադիկ Խամոյանը, Արմենակ Հարմանդայանը, Վաղարշակ Սեգերտյանցը, Դավիթ Խինոյեվը, Վալերա Մուրադյան, Արեւմտյան Հայաստանի Հանրապետության կրթություն նախարար Վրեժ Քոսայանը, Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Ներքին գործերի նախարար Մարտիրոս Շահբազյանը:

 

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ`

-Արեւմտյան Հայաստանի Հանրապետությունը Սահմանադրության բոլոր ընթացակարգերով անցած եւ ընդունված Սահմանադրություն դեռեւս չունի եւ նա առաջնորդվում է՝ Արեւմտյան Հայաստանի «Արեւմտյան Հայաստանի պետական կառուցվածքի, Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի պատգամավորների կարգավիճակի եւ Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի կանոնակարգի մասին» Օրենքով,

 

Հաշվի առնելով Արմենակ Աբրահամյանի անժխտելի ներդրումը Արցախյան ազատամարտում, վաստակը Արեւմտյան Հայաստանի հայերի իրավունքների պաշտպանության գործում, սկսած 2004 թ.-ից, որպես Արեւմտյան Հայաստանի Ազգային Խորհրդի հիմնադիրներից եւ նախագահ, 2011 թ.-ից, որպես Արեւմտյան Հայաստանի պետական կառույցի հիմնադիրներից, 2014 թ.-ից, որպես Արեւմտյան Հայաստանի Հանրապետության նախագահ, այնուհանդերձ նշենք, որ նախկին ձեռքբերումները չեն կարող արդարացնել ներկայիս նրա կողմից Արեւմտյան Հայաստանի պետական օրենքների խախտումները եւ իշխանության յուրացման փորձը:

 

Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Նախագահ Արմենակ Աբրահամյանը խախտել է վերոնշյալ օրենքի «Արեւմտյան Հայաստանի պետական կառուցվածքը» բաժնի հետեւյալ հոդվածների դրույթներն ու պահանջները.

Հոդված 36) Արեւմտյան Հայաստանի Հանրապետությունը նախագահա-խորհրդարանական հանրապետություն է:

Հոդված 37) Արեւմտյան Հայաստանի նախագահը՝ պետության գլուխն է` Արեւմտյան Հայաստանի բարձրագույն պաշտոնատար անձը, Սահմանադրության, մարդու իրավունքների ու ազատությունների երաշխավորը: Արեւմտյան Հայաստանի Սահմանադրության եւ օրենքների համաձայն՝ նա միջոցներ է ձեռք առնում Արեւմտյան Հայաստանի հայերի իրավունքների պաշտպանության, անկախության եւ տարածքային ամբողջականության պահպանման, պետական իշխանության մարմինների միջեւ գործառույթների ներդաշնակ համադրման եւ համագործակցության:

Հոդված 44) Արեւմտյան Հայաստանի նախագահը`

-Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի համաձայնությամբ նշանակում ու ազատում է Արեւմտյան Հայաստանի կառավարության վարչապետին,

-Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի համաձայնությամբ որոշում է կայացնում Արեւմտյան Հայաստանի կառավարության հրաժարականի մասին,

-Արեւմտյան Հայաստանի վարչապետի առաջարկությամբ նշանակում ու ազատում է պաշտոնից Արեւմտյան Հայաստանի վարչապետի օգնականներին եւ նախարարներին,

         Հոդված 52) Արեւմտյան Հայաստանի կառավարության վարչապետը Արեւմտյան Հայաստանի նախագահին առաջարկում է Արեւմտյան Հայաստանի կառավարության փոխվարչապետի պաշտոնի թեկնածուներին եւ Արեւմտյան Հայաստանի նախարարներին՝ նախապես տեղյակ պահելով Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովին եւ հաշվի առնելով Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի պատգամավորների կարծիքները:

           

Որտեղ նշված է նաեւ,

Հոդված 14) Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի պատգամավորի լիազորությունների դադարեցումը կարող է տեղի ունենալ հետեւյալ դեպքերում.

-այն դեպքում, երբ Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի պատգամավորը իր գործունեությամբ կամ անգործությամբ վնաս է հասցնում Արեւմտյան Հայաստանին, Արեւմտյան Հայաստանի պետական կառույցներին: Սույն հոդվածի կետը վերաբերում է նաեւ Արեւմտյան Հայաստանի Հանրապետության բոլոր պաշտոնյաներին:

 

Հակընդդեմ վերը մեջբերված հոդվածների դրույթների ու պահանջների՝

-Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Նախագահ Արմենակ Աբրահամյանը շուրջ երկու տարի է ինչ Արեւմտյան Հայաստանի Հանրապետության ողջ պետական համակարգին պարտադրում է 2016-ի մայիսի 9-ին իր միանձյա ստորագրությամբ, իբրեւ թե իր կողմից հաստատում ստացած Սահմանադրության իր տարբերակը,

-որն ի տարբերություն վերը նշված գործող օրենքի դրույթի ու պահանջի, ոչ թե նախագահա-խորհրդարանական, այլ նախագահական կոշտ ու անզիջում կառավարման համակարգի օրինակ է:

 

Արձանագրենք նաեւ, որ Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Նախագահ Արմենակ Աբրահամյանի պարտադրած Սահմանադրության օրինակը ոչ մի կերպ չի համապատասխանում Արեւմտյան Հայաստանի Հանրապետության պետական կառուցվածքի իրավական-քաղաքական տրամաբանությունը եւ չի կարող ընդունվել, որպես հիմք կամ օրինակ Արեւմտյան Հայաստանի Հանրապետության համար, որովհետեւ Արեւմտյան Հայաստանի Հանրապետության պետական կառավարման համակարգը նախագա-խորհրդարանական է:

 

Դրանով իսկ Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Նախագահ Արմենակ Աբրահամյանը հայտ է ներկայացնում Արեւմտյան Հայաստանի Հանրապետության պետական իշխանության յուրացման ու բռնազավթման, որոնք Սահմանադրության իր պարտադրած օրինակում հետեւյալ ձեւերով են արտահայտված.

 

Հոդված 162

4-րդ կետ. Մինչեւ Ազգային ժողովի յաջորդ գումարման առաջին նստաշրջանի բացման օրը՝ Հանրապետութեան Նախագահը կրնայ.

-Ազգային ժողովի նախագահին եւ վարչապետին հետ խորհրդակցելէ ետք՝ արձակել Ազգային ժողովը, եւ նշանակել արտահերթ ընտրութիւն,

-ազատել վարչապետին:

 

5-րդ կետ. Մինչեւ Ազգային ժողովի յաջորդ գումարման առաջին նստաշրջանի բացման օրը՝ կառավարութեան նիստերը կը հրաւիրէ եւ կը վարէ Հանրապետութեան Նախագահը, կամ անոր յանձնարարութեամբ՝ վարչապետը: Կառավարութեան որոշումները կը ստորագրէ վարչապետը, կը վաւերացնէ՝ Հանրապետութեան Նախագահը:

 

Յօդուած 107.

Ազգային ժողովը Արեւմտեան Հայաստանի Հանրապետութեան Նախագահի առաջարկութեամբ կը վաւերացնէ, կը կասեցնէ կամ չեղեալ կը յայտարարէ Արեւմտեան Հայաստանի Հանրապետութեան միջազգային պայմանագիրները, բացառութեամբ անոնց, որոնք ունին քաղաքական կամ ռազմական բնոյթ կամ կը նախատեսեն պետական սահմանի փոփոխութիւն եւ որոնք ենթակայ են Արեւմտեան Հայաստանի Հանրապետութեան Նախագահի:

 

Մնում էր, որ Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Նախագահ Արմենակ Աբրահամյանը հիշեր նաեւ, իր իսկ ձեռքով ստորագրված եւ Արեւմտյան Հայաստանի Հանրապետության պետական համակարգին պարտադրված Սահմանադրության օրինակի 3-րդ հոդվածի 3-րդ կետում պատահաբար պահպանված ու նշված է, որ՝

«Իշխանության յուրացումը որեւէ կազմակերպության կամ անհատի կողմից հանցագործություն է»:

 

Այսօր արդեն Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Նախագահ Արմենակ Աբրահամյանի կողմից Արեւմտյան Հայաստանի Հանրապետության պետական իշխանության յուրացման ու բռնազավթման առաջին քայլերն արված են, դրանք են՝ Նախագահի հրամանագիր, Թիւ 42 – 2017.05.31 (ԱՀՀ վարչապետի գործառույթները դադարեցնելու մասին) եւ Նախագահի հրամանագիր, Թիւ 43 – 2017.06.05 (ԱՀՀ վարչապետի նշանակման մասին), որպես Արեւմտյան Հայաստանի Հանրապետության վարչապետի ու կառավարության պաշտոնանկության հրամանագիր, հիմնված ապօրինի ու անօրինական Սահմանադրության ապօրինի հոդվածի վրա:

Նախագահի սույն հրամանագրերը՝ Թիւ 42 – 2017.05.31 եւ Թիւ 42 – 2017.05.31, համարում ենք ապօրինի եւ անօրինական՝ ընդունման պահից:

 

Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) 5-րդ նստաշրջանը մանրամասն քննելով ու համադրելով ներկայացված փաստերը՝

         

Որոշեց՝

  • Դատապարտել Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Նախագահ Արմենակ Աբրահամյանի կողմից գործող օրենսդրության գիտակցաբար ու կոպիտ խախտումները, որոնք կատարվել են, մասնավորապես, Արեւմտյան Հայաստանի «Արեւմտյան Հայաստանի պետական կառուցվածքի, Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի պատգամավորների կարգավիճակի եւ Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի կանոնակարգի մասին» Օրենքի 36-րդ, 37-րդ, 44-րդ հոդվածները:
  • Դատապարտել Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Նախագահ Արմենակ Աբրահամյանի կողմից Սահմանադրության միանձնյա օրինակի ընդունման եւ դրա պարտադրման գործողությունները, ուղղված Արեւմտյան Հայաստանի Հանրապետության իշխանության օրինական մարմիններին:
  • Դատապարտել Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Նախագահ Արմենակ Աբրահամյանի կողմից Սահմանադրության միանձնյա իր օրինակի ընդունման, հաստատման եւ տարածման գործողությունները:
  • Դատապարտել Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Նախագահ Արմենակ Աբրահամյանի կողմից պետական իշխանությունը յուրացնելու փորձը:
  • Անվստահություն հայտնել Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Նախագահ Արմենակ Աբրահամյանին Արեւմտյան Հայաստանի պետական համակարգի օրենքները խախտելու համար:
  • Ելնելով վերոնշյալից՝ 2017 թ. հունիսի 11-ից դադարեցնել Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Նախագահ Արմենակ Աբրահամյանի լիազորությունները, որպես Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Նախագահ:

 

Քվեարկության արդյունքները.

Կողմ –44, դեմ – 0, ձեռնպահ – 7:

Որոշումն ընդունված է միաձայն:

           

Ընդմիջում՝ 15:00-15:30:

 

Երկրորդ նիստ

Նիստի սկիզբը ժամը 15:30-ին, ավարտը՝ 18:00-ին:

 

Հաշվի առնելով, որ Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Նախագահի լիազորությունները դադարեցված է եւ նախագահի պաշտոնը այս պահին թափուր է, նստաշրջանում ընտրել Արեւմտյան Հայաստանի Հանրապետության նոր նախագահ:

Համաձայն Արեւմտյան Հայաստանի «Արեւմտյան Հայաստանի պետական կառուցվածքի, Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի պատգամավորների կարգավիճակի եւ Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի կանոնակարգի մասին» Օրենքի՝ Հոդված 42) Արեւմտյան Հայաստանի տարածքում, որը ժամանակավորապես բռնազավթված է Թուրքիայի Հանրապետության կողմից, ուղղակի ընտրություններ անցկացնելու անհնարինության հետ կապված` այս փուլում ընտրված Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովը (Խորհրդարանը) ինքն է ընտրում պետության գլուխ` Արեւմտյան Հայաստանի Հանրապետության նախագահ, Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) պատգամավորների կազմից:

 

  1. Լսեցին՝ Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Նախագահի ընտրության մասին: Որպես թեկնածու առաջադրվեց Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) պատգամավոր Ռադիկ Խամոյանը:

Որոշեցին՝ Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Նախագահ՝ պետության գլուխ, ընտրել Ռադիկ Խամոյանին:

 

Քվեարկության արդյունքները.

Կողմ – 44, դեմ – 0, ձեռնպահ – 7

Որոշումը ընդունված է:

 

Համաձայն Արեւմտյան Հայաստանի «Արեւմտյան Հայաստանի պետական կառուցվածքի, Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի պատգամավորների կարգավիճակի եւ Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի կանոնակարգի մասին» Օրենքի՝ Հոդված 43) Արեւմտյան Հայաստանի Հանրապետության նորընտիր նախագահ Ռադիկ Խամոյանը ստանձնելով պաշտոնը, պատգամավորների ներկայությամբ, նախագահի երդումը տվեց:

 

Ըստ Արեւմտյան Հայաստանի «Արեւմտյան Հայաստանի պետական կառուցվածքի, Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի պատգամավորների կարգավիճակի եւ Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի կանոնակարգի մասին» Օրենքի՝ Հոդված 44) Արեւմտյան Հայաստանի Հանրապետության նորընտիր նախագահ Ռադիկ Խամոյանը ընդունում է Արեւմտյան Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Փաշաբեզյանի եւ նրա ղեկավարած կառավարության հրաժարականը, որը գործել է 2014 թ. հունվարի 20-ից մինչ օրս:

 

  1. Լսեցին՝ Արեւմտյան Հայաստանի Հանրապետության վարչապետի ընտրության մասին:

Որոշեցին՝ համաձայն «Արեւմտյան Հայաստանի պետական կառուցվածքի, Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի պատգամավորների կարգավիճակի եւ Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի կանոնակարգի մասին» օրենքի՝ հոդված 44), Արեւմտյան Հայաստանի Հանրապետության նորընտիր նախագահ Ռադիկ Խամոյանի առաջարկությամբ, Արեւմտյան Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում հաստատել Տիգրան Փաշաբեզյանին:

 

Քվեարկության արդյունքները.

Կողմ – 48, դեմ – 0, ձեռնպահ – 3

Որոշումը ընդունված է:

 

  1. Լսեցին՝ Արեւմտյան Հայաստանի Հանրապետության կառավարության կազմելու մասին:

Որոշեցին՝ համաձայն «Արեւմտյան Հայաստանի պետական կառուցվածքի, Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի պատգամավորների կարգավիճակի եւ Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի կանոնակարգի մասին» օրենքի՝ հոդված 52), Արեւմտյան Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Փաշաբեզյանը նորընտիր նախագահ Ռադիկ Խամոյանի հաստատմանը, իսկ Խորհրդարանի պատգամավորների հավանությանը ներկայացրեց կառավարության կազմում փոխվարչապետ Պետրոս Քեշիշօղլյանի, Կրթության նախարար Վրեժ Քոսայանը, Մշակույթի նախարար Վահան Սանանյանի թեկնածությունը եւ պարտավորվեց մեկամսյա ժամկետում ներկայացնել կառավարության կազմի այլ թեկնածուների:

 

Քվեարկության արդյունքները.

Կողմ – 48, դեմ – 0, ձեռնպահ – 3

Որոշումը ընդունված է:

 

  1. Լսեցին` Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Կառավարության ծրագրի մասին:

Որոշեցին՝ Առաջիկա երկու ամիսների ընթացքում Արեւմտյան Հայաստանի Խորհրդարանի քննարկմանն ու հաստատմանը ներկայացնել Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Կառավարության ծրագրերը:

 

Քվեարկության արդյունքները.

Կողմ – 48, դեմ – 0, ձեռնպահ – 3

Որոշումը ընդունված է միաձայն:

 

  1. Լսեցին՝ Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 3-րդ ընթերցման եւ Սահմանադրության ընդունման հետագա ընթացակարգի վերաբերյալ:

Որոշեցին՝

ա) Հաստատել Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Սահմանադրության նախագծի 3-րդ, վերջնական, ընթերցումը եւ հաշվի առնելով պատգամավորների առաջարկներն ու լրացումները՝ Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Սահմանադրության նախագիծը դնել համաժողովրդական քննարկման,

բ) որից հետո մեկ ամսվա ընթացքում Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Սահմանադրության նախագիծը դնել համաժողովրդական հանրաքվեյի:

գ) Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Սահմանադրության նախագիծը հրապարակել Արեւմտյան Հայաստանի Հանրապետության պաշտոնական կայքերում եւ լրատվամիջոցներում:

 

Քվեարկության արդյունքները.

Կողմ – 45 , դեմ – 0, ձեռնպահ – 6:

Որոշումն ընդունված է:

 

  1. Լսեցին՝ 4-րդ նստաշրջանից հետո Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) Նախագահության կողմից ընդունված որոշումների հաստատում:

Որոշեցին՝ հաստատել 4-րդ նստաշրջանից հետո Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) Նախագահության կողմից ընդունված որոշումները:

 

Քվեարկության արդյունքները.

Կողմ -46, դեմ – 0, ձեռնպահ – 5:

Որոշումն ընդունված է:

 

            Այլ հարցեր:

  1. Լսեցին՝ սույն արձանագրության 3-րդ կետում նշված որոշումների կատարման ուղիների մասին:

Որոշեցին՝ հաշվի առնելով, որ Արեւմտյան Հայաստանի Հանրապետության նախագահ Արմենակ Աբրահամյանի լիազորությունները դադարեցված է եւ ընտրված Արեւմտյան Հայաստանի Հանրապետության նոր նախագահ Ռադիկ Խամոյանը, ստեղծել կառավարության եւ խորհրդարանի համատեղ հատուկ հանձնաժողով հետեւյալ հարցերի կարգավորման նպատակով.

ա) Արեւմտյան Հայաստանի Հանրապետության նախկին նախագահ Արմենակ Աբրահամյանից ստանալ Արեւմտյան Հայաստանի Հանրապետության պետական կնիքը:

բ) Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Կառավարության լիազոր մարմնին հանձնարարել շարունակել աշխատանքները Արեւմտյան Հայաստանի հայերի ինքնության ու քաղաքացիության հայտերի գրանցման եւ համապատասխան փաստաթղթերի հանձնման:

գ) Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Կառավարության լիազոր մարմնին հանձնարարել Արեւմտյան Հայաստանի Հանրապետության նախկին նախագահ Արմենակ Աբրահամյանից ստանալ ինքնության քարտերի պատրաստման սարքավորումը:

դ) Արեւմտյան Հայաստանի Հանրապետության նախկին նախագահ Արմենակ Աբրահամյանից ստանալ Արեւմտյան Հայաստանի Հանրապետության պետական բյուջեյի մուտքերի եւ ծախսերի հաշվեկշիռը:

ե) Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Կառավարության լիազոր մարմնին հանձնարարել կարգավորել պետական հաշվեհամարների օգտագործման լիազորությունների հարցը եւ նշանակել պատասխանատուներ հաշիվների օգտագործման համար:

զ) Բոլոր հրամանագրերն ու որոշումները, հայտարարություններն ու պաշտոնական փաստաթղթերը ստորագրված 2017 թ. հունիսի 11-ից հետո Արեւմտյան Հայաստանի Հանրապետության նախկին նախագահ Արմենակ Աբրահամյանի կողմից համարել անվավեր եւ իրավական ուժ չունեցող:

 

Քվեարկության արդյունքները.

Կողմ – 43, դեմ – 0, ձեռնպահ – 8:

Որոշումն ընդունված է:

 

Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) առաջին գումարման հինգերորդ նստաշրջանի նիստն ավարտվեց:

 

Արմեն ՏերՍարգսյան`

Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) Նախագահ

 

Դիանա Գրիգորյան`

Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) Քարտուղար

 

11.06.2017 թ.,

Երեւան

 

Կարդացէք նաև

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Facebook Iconfacebook like buttonTwitter Icontwitter follow button

 

STAINLESS STEEL