Երևանում մեկնարկել է ՀԱՊԿ երկրների հատուկ նշանակության ստորաբաժանումների հրամանատարների հավաքը

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանում hուլիսի 11-ին մեկնարկել է Հավաքական անվտանգության պետությունների (ՀԱՊԿ) կազմակերպության օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի կազմում ընդգրկված անդամ-պետությունների ներքին գործերի նախարարությունների (ոստիկանության) հատուկ նշանակության ստորաբաժանումների հրամանատարական կազմի ուսումնամեթոդական հավաքը: Այս մասին Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքից, որի հաղորդագրության մեջ նշված է.

«Հավաքին մասնակցում են Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության, Ղրղզստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության ներքին գործերի նախարարությունների, Ռուսաստանի Դաշնության Ազգային գվարդիայի զորքերի դաշնային ծառայության, ՀԱՊԿ միացյալ շտաբի և Կոլեկտիվ անվտանգության կազմակերպության քարտուղարության բարձրաստիճան ներկայացուցիչներ:
Հավաքը բաղկացած է տեսական և գործնական պարապմունքների փուլերից:
ՀՀ ոստիկանության կրթահամալիրում, որտեղ անցկացվում են ուսումնամեթոդական պարապմունքները, մասնակիցներին ողջույնի խոսքով դիմեց ՀՀ ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Սամվել Հովհաննիսյանը:
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովն իր ելույթում անդրադարձավ հավաքի խնդիրներին և հատուկ նշանակության ստորաբաժանումների փոխգործակցության կատարելագործման անհրաժեշտությանը:
Հավաքի առաջին օրը կրթահամալիրում անցկացվեցին եռափուլ պարապմունքներ՝ ըստ նախօրոք հաստատված պլանների և ծրագրերի, որոնց նպատակը ստորաբաժանումների ծառայողների պրոֆեսիոնալ որակների բարձրացումն ու համատեղ աշխատանքի սկզբունքների և հմտության ամրապնդումն է»:

http://armenpress.am/arm/news/898340/

Կարդացէք նաև

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Facebook Iconfacebook like buttonTwitter Icontwitter follow button
 

STAINLESS STEEL

 

–>