Եվրամիությունն անիմաստ վատնում է մեր ժամանակը. Էրդողան

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Եվրամիությունն անիմաստ վատնում է իրենց ժամանակը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին նախագահը խոսել է անգլիական BBC-ի հետ զրույցում:

«Մենք հավատարիմ ենք եղել մեր խոստումներին: Եթե Եվրամիությունը բացահայտ ասի, որ Թուրքիային չի կարող ընդունել, դա մեզ միայն ավելի կհանգստացնի: Կսկսենք մեր B և C պլանները»,- հայտարարել է Էրդողանը: Նա պնդել է, թե թուրքերի մեծամասնությունը չի ցանկանում մտնել ԵՄ:

Ասելով, որ ԵՄ-ն անկեղծ չէ իրենց հետ՝ Էրդողանը շարունակել է. «Չնայած այս ամենին մենք կշարունակենք մի կարճ ժամանակ ևս ԵՄ-ի հետ անկեղծ լինել: Տեսնենք, թե դա մեզ ինչ կտա»:

http://armenpress.am/arm/news/898351/

Կարդացէք նաև

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Facebook Iconfacebook like buttonTwitter Icontwitter follow button
 

STAINLESS STEEL

 

–>