Գյուլենը հայտարարել է Միացյալ Նահանգներից փախչելու մտադրության բացակայության մասին

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չափավոր իսլամի քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենը հայտարարել է, որ չի պատրաստվում փախչել Միացյալ Նահանգներից և կհամաձայնի արտահանձնվել, եթե Վաշինգտոնն ընդունի իրեն հանձնելու պաշտոնական Անկարայի պահանջը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հաղորդում է Reuters-ը:

Նա հերքել է այն տեղեկությունները, թե կարող է ԱՄՆ-ից փախչել Կանադա՝ խուսափելու արտահանձնումից: «Եթե Միացյալ Նահանգները համարեն, որ պետք է ինձ արտահանձնել, ապա ես կգնամ Թուրքիա»,- ասել է նա:

Reuters-ին տված հարցազրույցում Գյուլենն անդրադարձել է լրատվամիջոցների ներկայացուցիչների նկատմամբ Էրդողանի քաղաքականությանը՝ անվանելով նրան «բռնապետ»: Նա կոչ է արել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմին ու եվրոպական մի շարք երկրների կառավարություններին նպաստել Թուրքիայում քաղաքական ազատությունների վերականգնմանը:

Պաշտոնական Անկարան 2016 թվականի հուլիսի 15-ի ռազմական հեղաշրջման ձախողված փորձի մեջ մեղադրում են չափավոր իսլամի քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենին, ով 1999 թվականից բնակվում է Միացյալ Նահանգներում: Թուրքիան ԱՄՆ-ից պահանջում է իրենց արտահանձնել Գյուլենին:

Գյուլենը, սակայն, ի սկզբանե հերքել է մասնակցությունը կատարվածին: Նա կատարվածի կազմակերպիչ է հայտարարել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին, ով, նրա համոզմամբ, այդպիսով փորձել է ամրապնդել իշխանությունը:

http://armenpress.am/arm/news/898356/

Կարդացէք նաև

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Facebook Iconfacebook like buttonTwitter Icontwitter follow button
 

STAINLESS STEEL

 

–>