ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի բասկետբոլի մինչև 20 տարեկանների հավաքականը մեկնեց Ռումինիայի Օրադեա քաղաք, որտեղ հուլիսի 14-ին մեկնարկում է Եվրոպայի B դիվիզիոնի առաջնությունը:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ` Հայաստանի ընտրանին առաջին մրցավեճը կանցկացնի հուլիսի 14-ին` մրցելով Ֆինլանդիայի թիմի հետ: Հայ երիտասարդների մրցակիցներն են լինելու նաև Բելառուսի, Լեհաստանի և Բելգիայի հավաքականները:
http://armenpress.am/arm/news/898364/