Հայկական զինված ուժերը հայ-ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով որևէ զինատեսակից կրակ չեն բացել. ՀՀ ՊՆ

ԵՐԵՎԱՆ, 8 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունն Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությանը կոչ է անում զերծ մնալ նոր արկածախնդրություններից, ինչպես նաև նախազգուշացնում, որ որևիցե սադրանքի պարագայում հայկական կողմը դիմելու է պատասխան կոշտ գործողությունների։ Այս մասին, «Արմենպրես»-ի հաղորդմամբ, նշվում է ՀՀ պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրության մեջ:

«Երեկ երեկոյան ադրբեջանական լրատվամիջոցները տեղեկություն էին տարածել այն մասին, որ հայկական զինված ուժերի ստորաբաժանումները կրակ են բացել ադրբեջանական Գարալար գյուղի ուղղությամբ, ինչի հետևանքով վիրավորում էր ստացել 13-ամյա երեխա։

ՀՀ պաշտպանության նախարարությունը կտրականապես հերքում է վերը նշված տեղեկությունը և հայտարարում, որ երեկ երեկոյան և անցած գիշերվա ընթացքում հայկական զինված ուժերը, հայ-ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով, որևէ զինատեսակից կրակ չեն բացել։ ՀՀ պաշտպանության նախարարությունը ևս մեկ անգամ հիշեցնում է, որ Հայաստանի Հանրապետության զինված ուժերը երբեք և որևէ պարագայում նշանառության տակ չեն վերցնում խաղաղ բնակավայրերը։

Ադրբեջանական քարոզչամեքենայի կեղծիքն ի հայտ է գալիս նույնիսկ իրենց տարածած լուսանկարներում, ուր պարզ երևում է, որ երեխայի վերքերն ակնհայտորեն հին են և որևէ կապ չեն կարող ունենալ օգոստոսի 7-ին իբր ստացած բեկորային վնասվածքների հետ:

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունն Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությանը կոչ է անում զերծ մնալ նոր արկածախնդրություններից, ինչպես նաև նախազգուշացնում, որ որևիցե սադրանքի պարագայում հայկական կողմը դիմելու է պատասխան կոշտ գործողությունների»։

http://armenpress.am/arm/news/901133/

Կարդացէք նաև

ՆՈՐ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄՆԵՐ ԱՍԱԼԱ-Ի 1982թ.-Ի ԱՆԿԱՐԱՅԻ «ԷՍԵՆԲՈՂԱ» ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆԻ ԳՐԱՎՄԱՆ, ՊԱՏՄԱԿԱՆ «ԿԱՐԻՆ- ԷՐԶՐ...
Հայաստանը նախաստորագրել է Իրանի հետ գազի առք ու վաճառքի վերաբերյալ փոխըմբռնման հուշագիր
Հարավային Կորեայի խորհրդարանը քվեարկեց երկրի նախագահի պաշտոնազրկման օգտին
Մակրոնը կհաղթի Ֆրանսիայի նախագահական ընտրությունների առաջին փուլում. Harris Interactive
Հայրենասիրությունն այն մեծագույն արժեքն է, որը պետք է միավորի յուրաքանչյուրիս. վարչապետը՝ «Անդրանիկ...

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Facebook Iconfacebook like buttonTwitter Icontwitter follow button