Հայաստանն Ունի Միջուկային Զէնք Արտադրելու Գիտական Կարողութիւն

ԵՐԵՒԱՆ.- ԱԺում «Միջազգային գիտատեխնիկական կենտրոնի գործունէութիւնը շարունակելու մասին» համաձայնագիրը վաւերացնելու մասին ՀՀ օրէնքի նախագծի քննարկման ժամանակ ԱԺ պատգամաւոր Նիկոլ Փաշինեանը հարց ուղղեց հիմնական զեկուցող՝ ՀՀ կրթութեան եւ գիտութեան նախարարութեան գիտութեան պետական կոմիտէի նախագահ Սամուէլ Յարութիւնեանին:

«Հայաստանի Հանրապետութիւնում կա՞յ միջուկային զէնք արտադրելու գիտական պոտենցիալ (կարողութիւն, կարելութիւն-Խմբ.), եւ կա՞յ տեխնիկական (արհեստագիտական-Խմբ.) պոտենցիալ նման խնդիրներ իրականացնելու համար», հետաքր-քրուեց պատգամաւորը:

Սամուէլ Յարութիւնեանը պատասխանեց. «Այսօր կան հայ մասնագէտներ Հայաստանում եւ Հայաստանից դուրս, ովքեր տիրապետում են խնդրին եւ կարող են ցանկացած ժամանակ այս խնդրով զբաղուել, իսկ ինչ վերաբերում է տեխնիկական միջոցներին, ցաւօք, այսօր Հայաստանում բացակայում են տեխնիկական միջոցները նման խնդիրներ լուծելու համար, քանի որ սա բաւականին լուրջ գումարներ է պահանջում, իսկ նման միջոցներ առայժմ չունենք»:

Կարդացէք նաև

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Facebook Iconfacebook like buttonTwitter Icontwitter follow button