ՄԱԿ-ի զարգացման ծրագիրը Հայաստանին նվիրել է արագ արձագանքման կապի միջոցներ

ԵՐԵՎԱՆ, 12 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՄԱԶԾ հայաստանյան գրասենյակը Հայաստանին  նվիրել է արագ արձագանքման կապի միջոցներ՝ ռացիաներ: Դրանք թույլ կտան արագ արձագանքում ապահովել «Խոսրովի անտառ» պետական արգելոցում: «Արմենպրես»ի հաղորդմամբ՝ սեպտեմբերի 12-ին ՄԱԶԾ հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Բրեդլի Բուզետոն նվերը հանձնեց բնապահպանության նախարարությանը:

«Խոսրովի անտառ» պետական արգելոցում հրդեհը բացահայտեց մի շարք բաղթողումներ՝ մասնավորապես, կապի միջոցների բացակայությունը: ՄԱԿ-ի զարգացման ծրագիրը նվեր է պատրաստել՝ ռացիաներ՝ արագ կապի միջոցներ: Դրանք թույլ կտան ապահովել արագ արձագանքում»,-ասաց ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը:

Նրա խոսքով՝ դրանք կօգտագործվեն ոչ միայն «Խոսրովի անտառ» արգելոցում, այլև, անհրաժեշտության դեպքում, նաև հատուկ պահպանվող այլ տարածքներում:

«Ռացիաները ժամանակավոր երևույթ են: Մենք ուզում ենք դրանց միջոցով այնպիսի համակարգ ձևավորել, որը թույլ կտա հետագայում մոնիտորինգ իրականացնել»,- ասաց նախարարն ու հավելեց, որ համագործակցում են նաև բջջային օպերատորների հետ՝ կապի ժամանակակից միջոցներ ապահովելու համար:
http://armenpress.am/arm/news/904995/

Կարդացէք նաև

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Facebook Iconfacebook like buttonTwitter Icontwitter follow button