Աշուղ Շերամի 160 ամյակին նվիրված համերգի հասույթը կտրամադրվի «Գյումրին առանց տնակների» հիմնադրամին

ԳՅՈՒՄՐԻ, 12  ՍԵՊՏԵՄԲԵՐԻ,  ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ծիրանափող» մշակութային երիտասարդական հասարակական կազմակերպության  և «Շերամ» անսամբլի  նախաձեռնությամբ ու ՀՀ Մշակույթի նախարարության աջակցությամբ  Գյումրու  Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական  թատրոնում տեղի ունեցավ  Աշուղ Շերամի 160 ամյակին նվիրված հոբելյանական բարեգործական համերգ: Համերգից ստացված ողջ հասույթը կտրամադրվի «Գյումրին առանց տնակների» հիմնադրամին: Սա այս նպատակով կազմակերպված երկրորդ համերգն է:
«Գյումրին առանց տնակների» հիմնադրամի տնօրեն  Ղարիբ Հարությունյանն «Արմենպրես»-ի հետ զրույցում կարևորեց այս նախաձեռնությունը։ «Ոգևորվելով նախորդ    համերգից՝  «Շերամ» անսամբլը և  մեներգիչ  Վարդան Բադալյանը ցանկություն հայտնեցին բարեգործական համերգով հանդես գալ՝  համերգի ողջ հասույթը փոխանցելով հիմնադրամին:  Տարածքի տրամադրման ու տեխնիկայի  տեղափոխման հարցով աջակցեց ՀՀ մշակույթի նախարարությունը»,- նշեց Ղարիբ Հարությունյանը՝ հավելելով, որ այս նախաձեռնության ու սեպտեմբերին ծրագրված ևս մեկ միջոցառման շրջանակում հավաքագրված միջոցներով հնարավորություն կլինի տնակում բնակվող ևս 1 ընտանիքի բնակարան տեղափոխվել: Ընտանիքը կրկին կլինի Գյումրու «Բարեկամության» պուրակից, իսկ  ընտրությունը՝ վիճակահանությամբ:

Արմենուհի Մխոյան

http://armenpress.am/arm/news/905057/

Կարդացէք նաև

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Facebook Iconfacebook like buttonTwitter Icontwitter follow button