Նեյմարը հրաժարվել է սեղմել «Սելթիկ»-ի պաշտպանի ձեռքը

ԵՐԵՎԱՆ, 13 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիական ՊՍԺ-ի բրազիլացի հարձակվող Նեյմարը հրաժարվել է սեղմել «Սելթիկ»-ի պաշտպանի ձեռքը:

«Արմենպրես»ի հաղորդմամբ` Չեմպիոնների լիգայի խմբային փուլի առաջին տուրի շրջանակում մրցում էին ՊՍԺ-ն և «Սելթիկ»-ը: Խաղի 20-րդ րոպեին «Սելթիկ»-ի պաշտպան Էնթոնի Ռալստոնը Նեյմարի հետ պայքարում երկու անգամ խախտել է խաղի կանոնները, ինչը դուր չի եղել բրազիլացուն: Խաղավարտին Ռալստոնը փորձել է շնորհակալություն հայտնել Նեյմարին խաղի համար, սակայն վերջինս հրաժարվել է սեղմել պաշտպանի ձեռքը՝ միաժամանակ ինչ-որ բան ասելով ֆուտբոլիստին: Խոսակցությանը խառնվել է ՊՍԺ-ի ֆուտբոլիստ Վերատին` հեռացնելով Ռալստոնին Նեյմարից:

Չեմպիոնների լիգայի խմբային փուլի «Սելթիկ»-ՊՍԺ հանդիպումն ավարտվել է 0:5 հաշվով՝ հօգուտ ֆրանսիական թիմի:

Neymar and Ralston. Friends and good manners will carry you where money won’t go. pic.twitter.com/fTMvXLJRc9

— Sally McQueen (@SallyMcQueen11) 12 сентября 2017 г.

http://armenpress.am/arm/news/905111/

Կարդացէք նաև

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Facebook Iconfacebook like buttonTwitter Icontwitter follow button
 

STAINLESS STEEL

 

–>