Հայկական կոնյակի և գինու արտահանումն աճել է. Կարեն Կարապետյանը հանձնարարեց հսկողության տակ դնել դրանց որակի պահպանումը

ԵՐԵՎԱՆ, 14 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրականացված ուսումնասիրությունների արդյունքում վերհանվել են որոշ խնդիրներ մթերված խաղողի ծավալների և գինենյութերի ծավալների միջև, ինչը որոշակի ռիսկեր է պարունակում: Այդ մասին կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը: Խաղողի մթերման գործընթացի արդյունավետության բարձրացման, գինենյութերի որակի հսկողության և ոլորտում առկա ռիսկերի վերացման նպատակով վարչապետը Գյուղատնտեսության նախարարին հանձնարարեց  խաղողի մթերումների ընթացքում ստացված տեղեկատվության հիման վրա պարբերաբար շաբաթական կտրվածքով ամփոփել խաղողի մթերումների արդյունքներն՝ ըստ մթերող ձեռնարկությունների: Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետին էլ հանձնարարվեց 1-ին կետով սահմանված տեղեկատվության հիման վրա համապատասխան ձեռնարկություններում իրականացնել մոնիտորինգ՝ առկա գինենյութերի ծավալները մթերված խաղողի ծավալների հետ համադրելու նպատակով և արդյունքների հիման վրա ներկայացնել առաջարկություններ կառավարության աշխատակազմ:

«Մենք ունենք կոնկյակի և գինու վաճառքի աճի որոշակի տենդենց: Գյուղնախարարը և Հայաստանի զարգացման հիմնադրամն ինտենսիվ աշխատում են շուկան ընդլայնելու ուղղությամբ: Մենք պետք է համապատասխան ուշադրություն դարձնենք այս արտադրանքի, հայկական բրենդի որակի հսկողության նկատմամբ»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց ՀՀ վարչապետը:   

http://armenpress.am/arm/news/905240/

Կարդացէք նաև

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Facebook Iconfacebook like buttonTwitter Icontwitter follow button