Կառավարությունը մտադիր է զիջել պարարտանյութերի և սերմերի դիմաց գյուղացիների կուտակած պարտքերը

ԵՐԵՎԱՆ, 14 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարության նիստում ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն անդրադարձավ 2012 թվականից մինչ 2016 թ.-ը գյուղացիներին տրամադրված պարարտանյութերի և սերմերի դիմաց կուտակված պարտքերին: «Ցանկանում եմ անդրադառնալ գյուղատնտեսական ոլորտում պետական աջակցության զանազան ծրագրերով գյուղացիներին 2012 թվականից տրամադրված պարարտանյութերի և սերմերի դիմաց կուտակված պարտքերի հավաքագրման խնդրին։ Մայիս ամսին կառավարության կողմից տրվել է համապատասխան հանձնարարական»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց ՀՀ վարչապետը:

ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը ներկայացնելով իրավիճակը՝ նշեց, որ համաձայն հանձնարարականի իրենք դիմել են Տարածքային կառավարման և զարգացման նախարարությանն ու մարզպետարաններին, որպեսզի տրամադրեն պարտքերը ցանկը՝ ըստ հասցեատերերի:  «Դրան համապատասխան մենք կամփոփենք և կներկայացնենք կառավարություն համապատասխան որոշում՝ զիջելու կամ այլ կարգադրություն տալու համար: Բայց քանի դեռ ցուցակները հասցեական չկան՝ մենք չենք կարողանում ամփոփել: Այժմ շարունակական աշխատում ենք»,- ասաց նախարարը: Նա ընդգծեց նաև, որ 2017 թվականին տրամադրված պարարտանյութերի ու սերմերի դիմաց վճարումները կատարվել են 100 տոկոսով, որևէ պարտք չի գոյացել:  

Արձագանքելով, Կարեն Կարապետյանը նշեց, որ որոշում են կայացրել  2012-2016 թթ.-ին կուտակված գյուղացիների  պարտքերը զիջել՝ համապատասխան փաստաթղթերի առկայության դեպքում և սկսել մաքուր էջից, մանավանդ, որ ըստ վարչապետի, 2017-ի պրակտիկան ցույց է տվել՝  կարելի է կազմակերպել  գործընթացը՝ առանց պարտք կուտակելու:

Հաշվի առնելով վերոնշյալը՝ վարչապետը ՀՀ մարզպետներին հանձնարարեց 1-ամսյա ժամկետում կազմել պարտապանների վերջնական անվանական ցանկերը՝ ըստ հանրապետության մարզերի և համայնքների, ներկայացնել Տարածքային կառավարման և զարգացման նախարարություն, 1-շաբաթյա ժամկետում ամփոփման համար։

Գյուղատնտեսության նախարարին էլ հանձնարարվեց 1-ին կետով սահմանված պարտքերի վերջնական ամփոփված ցանկը ստանալուն պես 1-շաբաթյա ժամկետում Կառավարության աշխատակազմ ներկայացնել համապատասխան առաջարկություն՝ հարցին վերջնական կարգավորում տալու նպատակով՝ պարտքերի զիջման մեխանիզմների կիրառմամբ։  

«Մենք այսուհետ շատ կոշտ կարգապահությամբ ենք գնալու: Բոլոր միջնորդ կառույցներին այս գործընթացից պետք է հանենք՝ պարոն Առաքելյան, աշխատենք ուղիղ հասցեատիրոջ հետ: Նրան պետք է ասենք, որ այս զիջումն ավանդույթ չի լինելու, մեկ անգամ պայմանավորվում ենք խաղի կանոնների մասին և գնում առաջ»,- ընդգծեց վարչապետը:

 

http://armenpress.am/arm/news/905243/

Կարդացէք նաև

Շարմազանով.«Խորհրդարանական մեծամասնությունը պատրաստ է քննարկել «Շրջանառության հարկի մասին» օրենքի շո...
ԼՂ բնակչության մեծամասնությունը կողմ է արտահայտվում անկախությանը. հրապարակվել են սոցհարցման արդյունք...
Հայաստանում ապաստան հայցող անձանց կեսից ավելին Սիրիայի Արաբական Հանրապետության քաղաքացիներ են
Թուրքական ավիաընկերությունը դադարեցրել է թռիչքները Իրաքյան Քրդստան
Կառավարությունը հաստատեց «Պետություն-մասնավոր գործընկերության քաղաքականություն» փաստաթուղթը

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Facebook Iconfacebook like buttonTwitter Icontwitter follow button