ՀՀ Նախագահը ներկա է գտնվել «Էօրնեկեան հանրակրթական դպրոց»-ի նոր մասնաշենքի բացմանը

ԵՐԵՎԱՆ, 14 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, բարերար Էդուարդո Էռնեկյանի, մի շարք պաշտոնատար անձանց և պատվավոր հյուրերի հետ սեպտեմբերի 14-ին ներկա է գտնվել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Էօրնեկեան հանրակրթական դպրոց» հանրակրթական ուսումնական հաստատության նոր մասնաշենքի բացման հանդիսավոր արարողությանը: Դպրոցի օծումը կատարել է Ամենայն Հայոց Կաթողիկոսը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:

Հանրակրթական ուսումնական այդ հաստատությունը հիմնադրվել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից և Էդուարդո Էռնեկյանի բարերությամբ՝ 2009թ. սեպտեմբերի 1-ին, Վաղարշապատի թիվ 13 հանրակրթական դպրոցի հենքի վրա: Դպրոցի ուսումնառության պայմանները բարելավելու նպատակով Վեհափառ Հայրապետի նախաձեռնությամբ և Էդուարդո Էօրնեկեանի հովանավորությամբ Էջմիածնում կառուցվել է «Էօրնեկեան հանրակրթական ուսումնական հաստատության» նոր և լավագույնս կահավորված դասասենյակներով ու հագեցած լաբորատորիաներով շենքը, որը կարող է իր հարկի տակ ընդունել 500 և ավելի աշակերտի:

Հանրապետության Նախագահը շրջայց է կատարել նորաբաց դպրոցում, ծանոթացել իրականացված աշխատանքներին և ուսումնառության համար ստեղծված պայմաններին, որից հետո մասնակցել է դպրոցի բակում կազմակերպված ծառատունկին:

http://armenpress.am/arm/news/905296/

Կարդացէք նաև

Ռուսաստանի դեսպան. Անհրաժեշտ է ճիշտ գնահատական տալ Հայոց ցեղասպանությանը
Նալբանդյանն ու Լավրովը քննարկել են Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունների կատարման ըն...
Հայաստանը կշարունակի ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված բանակցությունները. Էդվարդ Նալբանդյ...
Սեր և բարություն քարոզող «Անձնվեր ծառը» գիրքը հանձնվեց ընթերցասերների դատին
Երկրաշարժից 29 տարի անց. Գյումրիում դեռ հոգսեր ու կուտակված խնդիրներ կան. Սամվել Բալասանյան

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Facebook Iconfacebook like buttonTwitter Icontwitter follow button