ԱՒԱՐՏԵԼՈՎ ՓԱՅԼՈՒՆ ՏԱՐԵՇՐՋԱՆ ՄԸ՝ ՀԵԸ ԱՆԴՐԱՆԻԿ ԱՆԹԻԼԻԱՍ ԵՐԿՐՈՐԴ ԴԻՐՔԸ ԳՐԱՒԵՑ ԼԻԲԱՆԱՆԻ ՃԱՏՐԱԿԻ ԵՐԿԱՐ ԽՄԲԱՅԻՆ ԱԽՈՅԵԱՆՈՒԹԵԱՆ ՄՐՑՈՒՄՆԵՐՈՒՆ

ՀԵԸ Անդրանիկ Անթիլիաս  բոլորեց ճատրակի  յաջող  տարեշրջան մը,  արագ եւ կայծակային  ճատրակի   խմբային ախոյեանութեան  տիտղոսները  շահելէ ետք, գրաւելով  Լիբանանի խմբային   երկար ախոյեանութեան երկրորդ դիրքը: Ախոյեանութեան տիտղոսը շահեցաւ  ՀՄԸՄ  Անթիլիասը:  Երկու  շաբաթներու վրայ երկարող մրցաշարքը (6 -14 Սեպտեմբեր)  տեղի ունեցաւ ՀԲԸՄ-ի Տեմիրճեան կեդրոնին մէջ:

  Լիբանանի  ճատրակի   ֆետերասիոնը տարուան ընթացքին կը կազմակերպէ  երեք  տեսակ  խմբային ախոյեանութեան մրցումներ՝  կայծակային, արագ  եւ   երկար խմբային:  Իւրաքանչիւր  մրցաշարք ունի իր առանձնայատկութիւնները:  ՀԵԸ Անդրանիկ Անթիլիասի  ճատրակի  կազմը  դարձաւ կայծակային եւ   արագ  ճատրակի  խմբային ախոյեանութեան  տիտղոսակիրը, իսկ  երկար  խմբայինի՝  փոխախոյեանը:

ՀԵԸ Անդրանիկ Անթիլիասի   ճատրակի խումբը  կազմուած է 2013-ին:  Ան   համեմատաբար նորեկ   մըն է   Լիբանանի   ճատրակի այլ ակումբներու հետ  համեմատած:  Սակայն  շնորհիւ  ճատրակի  յանձնախումբին եւ  ՀԵԸ Անդրանիկ Անթիլիասի  Գործադիր Մարմինի  հետեւողական աշխատանքին,  ճատրակի  կազմը  տարուէ  տարի հաստատ  քայլերով  կը յառաջդիմէ   եւ   փայլուն արդիւնքներ կ’արձանագրէ  Ա. դասակարգի ախոյեանութեան  մրցումներուն: Միւս կողմէ, կ’արժէ նշել, որ  խմբային երկար ախոյեանութեան      ճակատագիրը  կրնար  շատ աւելի տարբեր  ըլլալ, եթէ  ՀԵԸ  Անդրանիկ  Անթիլիասի կազմէն չբացակայեր,  ծագումով լիբանանցի,   պրազիլցի Կրանտմեսթըր՝ Ֆիլիփ Տըպսը: Վերջինս,  կամքէ անկախ  պատճառներով   բացակայելով,  փաստօրէն ՀԵԸ Անդրանիկ Անթիլիաս  մէկ օտար մարզիկով  մասնակցեցաւ  ախոյեանութեան  մրցումներուն:   

 

  Ախոյեանութեան    բոլոր մրցումները   տեղի ունեցան   Լիբանանի  ճատրակի  ֆետերասիոնի  անդամներու ներկայութեան, բարեկամական   եւ մտերմիկ   մթնոլորտի  մէջ: ՀԵԸ Անդրանիկ Անթիլիասի  Գործադիր  Մարմինը  յարմարաւէտ  պայմաններ ստեղծած  էր  մասնակից բոլոր   խումբերուն   համար:  Հաճելի էր նաեւ, որ հայկական  երկու խումբեր  գրաւեցին  ախոյեանութեան  գլխաւոր դիրքերը:

ՀԵԸ Անդրանիկ Անթիլիաս կատարեց  ինը մրցում, արձանագրելով  վեց յաղթանակ, երկու  հաւասարութիւն եւ կրեց մէկ պարտութիւն: 

 Ախոյեանութեան  9-րդ   փուլի  մրցումներուն աւարտին, Լիբանանի ճատրակի ֆետերասիոնի  անդամներու, ՀԵԸ-ի Կեդրոնական Վարչութեան անդամ  Վաչէ  Մելքոնեանի,  ՀԵԸ Անդրանիկ Անթիլիասի  Գործադիր Մարմինի եւ  ճատրակի յանձնախումբի   անդամներուն ներկայութեան  տեղի ունեցաւ  մրցանակաբաշխութիւն:  

 

 

 

Ստորեւ  կը ներկայացնենք  Լիբանանի  ճատրակի  առաջին դասակարգի  երկար խմբային  ախոյեանութեան  ընդհանուր  դասաւորումը՛ իր վերջնական տեսքով:

                                                                  Յ      Հ    Պ      ԿԷՏ

  • ՀՄԸՄ Անթիթիլիաս          9      0     0         18       (46)
  • ՀԵԸ Անդրանիկ Անթիլիաս 6      2     1         14       (35)
  • Անսար                                       6      2      1        14       (32,5)
  • Ֆրերներ                                    4      3       2        11      (31,5)
  • Անիմասիոն                 5      0       4        10      (29)
  • Սովիէթներ                               3      3       3         9        (28)
  • Ահլի Սայտա                            3      1       5        7       (23,5)
  • Լիբանանեան  բանակ            2       0      7       4         (20)
  • Թանմիէ                                     0       2      7       2         (14)
  • Քֆարշիմա                       0       1      8        1       (10,5)

Կարդացէք նաև

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Facebook Iconfacebook like buttonTwitter Icontwitter follow button