Կաթողիկոսը Էջմիածինի Մէջ Ընդունած է Աշխարհի Կրկնակի Բաժակակիր Լեւոն Արոնեանն ու Արիանա Գաոիլին

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինի մէջ ընդունած է միջազգային գրոսմայսթըր, աշխարհի կրկնակի բաժակակիր Լեւոն Արոնեանն ու անոր կինը` Արիանա Գաոիլին:

Ամենայն Հայոց Հայրապետը՝ շնորհաւորելով տաղանդաւոր շախմատիստը՝ ընդգծած է, որ անոր հերթական յաղթանակը մեծ ուրախութիւն պարգեւեց բոլորին` փառք եւ պատիւ աւելցնելով հայոց ազգին եւ հայրենի երկրին: Նորին Սրբութիւնը նշած է, որ նման ձեռքբերումները ոգեշնչող են ճատրակով հետաքրքրուող մանուկներուն համար, որոնք կը ձգտին նմանիլ Արոնեանին:

Կարդացէք նաև

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Facebook Iconfacebook like buttonTwitter Icontwitter follow button