ԵԱՏՄ երկրները ստորագրել են հեղինակային իրավունքների կառավարման մասին համաձայնագիր

ԵՐԵՎԱՆ, 13 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նիստի ընթացքում միության անդամ պետությունների փոխվարչապետները ստորագրել են Կոլեկտիվ հիմքով հեղինակային և հարակից իրավունքների կառավարման մասին համաձայնագիրը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մամուլի ծառայությունից:

Համաձայնագրի ստորագրումը կդյուրացնի պարգևատրումների բաշխման նկատմամբ վերահսկողությունը, կբարձրացնի իրավունքների կոլեկտիվ կառավարմամբ զբաղվող կազմակերպությունների գործունեության թափանցիկությունը և արդյունավետությունը: Այս քայլն իր հերթին կբարձրացնի ԵԱՏՄ անդամ պետությունների հանրությունների վստահությունը հեղինակային և հարակից իրավունքների կառավարմամբ զբաղվող կազմակերպությունների նկատմամբ:

http://armenpress.am/arm/news/912272/

Կարդացէք նաև

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Facebook Iconfacebook like buttonTwitter Icontwitter follow button