Երևանի մի շարք խաչմերուկներում կկատարվեն երթևեկության կազմակերպման փոփոխություններ

ԵՐԵՎԱՆ, 13 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երթևեկության անվտանգության բարելավման և ճանապարհատրանսպորտային պատահարների նախականխման նպատակով՝ 2017 թվականի նոյեմբերի 14-ից Երևան քաղաքի Մալաթիայի-Մեծարենցի, Մանանդյան-Նիզամի, Գաջեգործների 1-ին ու 3-րդ, Չեխովի-Շևչենկոյի և Բուռնազյան-Միչուրինի փողոցների խաչմերուկներում կկատարվեն երթևեկության կազմակերպման փոփոխություններ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, փոփոխությունների արդյունքում բոլոր ուղղություններից տրանսպորտային միջոցներին կարգելվի առանց կանգառ կատարելու մուտք գործել նշված խաչմերուկների տարածք, որի համար խաչմերուկ մուտք գործող բոլոր ուղղություններով կտեղադրվեն 2.5՝ «Երթևեկությունն առանց կանգառի արգելվում է» ճանապարհային նշաններ և կկատարվեն համապատասխան գծանշումներ:

http://armenpress.am/arm/news/912269/

Կարդացէք նաև

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Facebook Iconfacebook like buttonTwitter Icontwitter follow button