Արցախում ամուսնությունների թիվն աճել է

0
31

ԵՐԵՎԱՆ, 13 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ/ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ընթացիկ տարվա հունվար-հոկտեմբեր ամիսներին Արցախում գրանցվել է 771 ամուսնություն:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացրել են ԱՀ արդարադատության նախարարության ՔԿԱԳ և նոտարիատի գործակալության կենտրոնական մարմնից՝ հավելելով, որ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում ամուսնությունների թիվն աճել է 51-ով, կամ ավելի քան 7 տոկոսով:

Ամենաշատ ամուսնությունները գրանցվել են Ստեփանակերտում՝ 321, նախորդ տարվա 275-ի փոխարեն, իսկ շրջաններից՝ Մարտակերտում՝ 109, 2016 թվականի նույն ժամանակահատվածի՝ 83-ի դիմաց:

http://armenpress.am/arm/news/912222/

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here