«Մանկական Եվրատեսիլ-2017»-ին Հայաստանը կկարողանա քվեարկել Միշայի օգտին

ԵՐԵՎԱՆ, 13 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Մանկական Եվրատեսիլ-2017» երգի միջազգային մրցույթի քվեարկության կարգում կարեւոր փոփոխություններ են իրականացվել: Ըստ նոր կարգի՝ այս տարի մասնակից երկիրը օնլայն քվեարկության միջոցով կկարողանա քվեարկել նաեւ իր պատվիրակի օգտին: Քվեարկությունը կմեկնարկի նոյեմբերի 24-ից www.junioreurovision.tvկայքում, որտեղ հնարավոր կլինի դիտել բոլոր 16 մասնակիցների ելույթների նախնական տարբերակները: Հեռուստադիտողը ելույթը դիտելուց հետո կկարողանա միաժամանակ քվեարկել 3, 4 կամ 5 մասնակցի օգտին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Առաջին ալիքի հասարակայնության հետ կապերի բաժնից:

Քվեարկությունը կավարտվի նոյեմբերի 26-ին` մրցույթի օրը` անմիջապես շոուից առաջ, եւ կվերաբացվի մրցույթին ընթացքում բոլոր 16 ելույթներից հետո: Տվյալ քվեարկությունը կտեւի 15 րոպե: Հեռուստադիտողի քվեն կվերածվի միավորների, որը կդառնա մրցույթի արդյունքի մի մասը, մյուս մասը կձեւավորվի ժյուրիի գնահատականի հիման վրա: Հաղթող կճանաչվի ամենաշատ միավոր հավաքած մասնակիցը:

 «Մանկական Եվրատեսիլ-2017»-ը կանցկացվի 15-րդ անգամ՝ “Shine Bright” («Շողա պայծառ») նշանաբանի ներքո: Բացի Հայաստանից կմասնակցեն եւս 15 երկրներների ներկայացուցիչներ՝ Ալբանիա, Ավստրալիա, Բելառուս, Կիպրոս, Իռլանդիա, Իտալիա, Մակեդոնիա, Մալթա, Նիդերլանդներ, Ուկրաինա, Ռուսաստան, Լեհաստան, Սերբիա, Պորտուգալիա եւ մրցույթը հյուրընկալող երկիրը՝ Վրաստան:

Հանրային հեռուստաընկերությունը մրցույթի պաշտոնական հեռարձակողն է:

http://armenpress.am/arm/news/912214/

Կարդացէք նաև

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Facebook Iconfacebook like buttonTwitter Icontwitter follow button