ԵՄ-Հայաստան առաջիկա համաձայնագիրը քաղաքական լուրջ կարեւորություն ունեցող փաստաթուղթ է. Արմեն Աշոտյան

ԵՐԵՎԱՆ, 11 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  ԵՄ-Հայաստան առաջիկայում ստորագրվելիք  համաձայնագիրը քաղաքական լուրջ կարեւորություն ունեցող փաստաթուղթ է, քանի որ դրանում հստակ բանաձեւված է Արցախի խնդրի կարգավորման՝ եվրոպական կողմի հետ բանակցված եւ համաձայնեցված մոտեցումը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ զրույցում նման կարծիք հայտնեց  ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը:

«Համաձայնագրի վավերացումից հետո ԵՄ-ն փաստացիորեն արտահայտելու է 28 զարգացած պետությունների կարծիքը: Ի վերջո, ադրբեջանական ջանքերը՝ փոխելու բանակցային գործընթացի ձեւաչափը, փակ են լինելու այս համաձայնագրով։ Չի կարող ԵՄ-ն 1.5-2  տարի հետո Ադրբեջանի հետ ստորագրել փաստաթուղթ, որտեղ արցախյան հարցի մասով ուրիշ բան գրած լինի»,-ասաց Արմեն Աշոտյանը՝  ընդգծելով, որ համաձայնագրի բազմաթիվ դրույթներ գործելու են անմիջապես մինչեւ ԵԽ կողմից համաձայնագրի վավերացումը: Նա հստակեցրեց, որ խոսքն այն դրույթների մասին է, որոնք բխում են գործընկերության գերակայությունից, ինչն էլ իր հերթին ենթադրում է ֆինանսական աջակցություն՝ բյուջետային և ծրագրային աջակցության տեսքով:

«Հայաստանը պատրաստ է ստորագրել այդ համաձայնագիրը։ Նմանատիպ պնդումներ եղել են նաև ԵՄ բարձրաստիճան ներկայացուցիչների կողմից: Այդ համաձայնագրի ստորագրմամբ  Հայաստանը նաեւ վերջապես կազատվի այն կարծրատիպից, որով ԵՄ երկրները Վրաստանին առանձնացնում էին մյուս երկրներից, իսկ Հայաստանին և Ադրբեջանին դիտարկում էին միատեսակ: Այս համաձայնագրի գերնպատակն այն է, որ շարքային քաղաքացիները քաղաքական, սոցիալական, տնտեսական բարեփոխումների արդյունքում ավելի լավ երկրում ապրեն, եւ խնդիր է դրված, որպեսզի պոկվենք Ադրբեջանի հետ ասոցացվելու ԵՄ այդ մոտեցումից»,-նշեց ԱԺ արտաքին հարցերի հանձնաժողովի նախագահը:

Արմեն Աշոտյանի դիտարկմամբ՝ համաձայնագրի ստորագրումը համադրման եւ ԵԱՏՄ տարածքում ՀՀ առաջատար երկիր լինելու ապացույցն է. «Դեռեւս 2013 թվականին Հայաստանը պատրաստ էր ստորագրել ասոցացման համաձայնագիրը։ Փաստաթուղթն ուներ քաղաքական և տնտեսական մաս։ Քաղաքական մասը մենք պատրաստ էինք ստորագրել։ Ուկրաինայի համար ԵՄ-ն բացառություն արեց, ՀՀ-ի համար չարեց։ Այն ժամանակվա եվրոպական հանձնաժողովը բավականաչափ ճկուն չգտնվեց։ Մենք ակնհայտ առաջ ենք Ուկրաինայից և Մոլդովայից, որոնք արդեն 2013թշ թվականից ասոցացված են։ Մենք չենք անում աշխատանք, որ ԵՄ բարձրաստիճան պաշտոնյաները դրական արտահայտվեն մեր երկրի մասին, մենք դա անում ենք, որովհետև ՀՀ քաղաքացիների կյանքը բարելավելու համար եվրոպական մոդելից լավ մոդել չենք տեսնում»,-եզրափակեց նա:

 

http://armenpress.am/arm/news/912118/

Կարդացէք նաև

Հարավային Կորեայի խորհրդարանը քվեարկեց երկրի նախագահի պաշտոնազրկման օգտին
«Տղաներ, որ ելան մարտի». Նորայր Զախարյանը ցանկանում է շարք վերադառնալ, բայց նախ սիրած աղջկան կասի իր...
Ժխտումը հանցագործության շարունակություն է. Հայաստանը պայքարում է ցեղասպանությունների դեմ. Նախագահ Սա...
Ցանկանում ենք հաղթել բոլոր խաղերում, կապ չունի թե մրցակիցը «Սիթի»-ին է, «Ռեալ»-ը թե «Բարսելոնա»-ն. Հ...
Հայ քաղաքական մտքի դրսևորումներ. Թաթուլ Հակոբյանը Բեյրութի Հայկազյան համալսարանում

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Facebook Iconfacebook like buttonTwitter Icontwitter follow button