Հայաստանը հաստատակամ է տարածաշրջանային էներգետիկ ծրագրերի իրականացման գործում

ԵՐԵՎԱՆ, 10 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը նոյեմբերի 10-ին հանդիպել է Հայաստանում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Սագանելիձեին։ Քննարկվել են էներգետիկայի ոլորտում տարածաշրջանային համագործակցությանը, մասնավորապես Հայաստան-Վրաստան բարձրավոլտ օգային գծի կառուցման նախագծին վերաբերող հարցեր։ Աշոտ Մանուկյանը դեսպանին տեղեկացրել է, որ Հայաստանը հաստատակամ է նախանշված տարածաշրջային էներգետիկ ծրագրերի իրականացման գործում։  Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Անդրադառնալով Հայաստան-Վրաստան բարձրավոլտ օգային գծի կառուցման ծրագրին, նախարարը նշել է, որ այդ առումով կառավարության դիրքորոշումը եղել և մնում է նույնը. «Հայաստանը մտադիր է նախատեսված ժամկետում ավարտել գծի կառուցումը»։

Գիորգի Սագանելիձեի խնդրանքով Աշոտ Մանուկյանն անդրադարձել է նաև Իրան-Հայաստան բարձրավոլտ երրորդ գծի կառուցման ընթացքին։ Նշվել է, որ աշխատանքներն ընթանում են սահմանված ժամանակացույցին համապատասխան։

Կողմերը մտքեր են փոխանակել նաև Հայաստանի և Վրաստանի միջև էլեկտրաէներգիայի փոխհոսքերի ընթացքի վերաբերյալ։

http://armenpress.am/arm/news/912059/

Կարդացէք նաև

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Facebook Iconfacebook like buttonTwitter Icontwitter follow button