Հայաստանը գաստրոնոմիկ զբոսաշրջության զարգացման լուրջ ներուժ ունի. Սուրեն Կարայան

ԵՐԵՎԱՆ, 10 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը նոյեմբերի 10-ին ընդունել է Ռուսաստանից  ժամանած հայտնի ռեստորատոր, շեֆ-խոհարար, հեռուստահաղորդավար Արամ Մնացականովին և հայաստանյան«Երեմյան Փրոջեքթս» ընկերության գլխավոր տնօրեն Դավիթ Երեմյանին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում ռեստորանային բիզնեսի զարգացման հիմնախնդիրները: Հայաստանի զբոսաշրջության ոլորտի պատասխանատուները հյուրերի հետ քննարկել են ռեստորանային բիզնեսի հնարավոր ազդեցությունը ներգնա զբոսաշրջության աճի վրա:

Սուրեն Կարայանն ընդգծել է, որ Հայաստանը գաստրոնոմիկ զբոսաշրջության զարգացման լուրջ ներուժ ունի՝ հանդիպման մասնակիցների հետ քննարկելով Երևանը որպես գաստրոտուրիզմի կենտրոն զարգացնելու հնարավորությունները։

Կողմերը պայմանավորվել են համատեղել ուժերը հաջորդ տարի զբոսաշրջային այս ուղղությամբ նոր միջոցառումներ կազմակերպելու գործում՝ ձեռնարկելով նաև համապաստասխան մարքեթինգային արշավներ:  

http://armenpress.am/arm/news/912045/

Կարդացէք նաև

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Facebook Iconfacebook like buttonTwitter Icontwitter follow button