Ջիգարխանյանի կնոջ բնակարանում խուզարկություններ են կատարվել

ԵՐԵՎԱՆ, 15 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Խուզարկություններ են կատարվել Արմեն Ջիգարխանյանի կնոջ՝ Վիտալինա Ցիմբալյուկ Ռոմանովսկայայի եւ նրա պաշտոնական ներկայացուցչի բնակարաններում: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել Է դերասանի կնոջ ներկայացուցիչն ինքը՝ Իրինա Մազուրը:

«Խուզարկություններ են կատարվել… (Ջիգարխանյանի կնոջ՝ Վիտալինա) Ցիմբալյուկ Ռոմանովսկայայի բնակարանում, առգրավվել են Արմեն Ջիգարխանյանի արտասահմանյան անձնագիրը եւ նրա բժշկական փաստաթղթերը, ինչպես նաեւ համերգների եւ ներկայացումների՝ Ցիմբալյուկ Ռոմանովսկայայի տեսագրությունները»,- ասել Է Մազուրը:

Նա նաեւ հավելել Է, որ խուզարկության ժամանակ իրենից առգրավվել Է Ջիգարխանյանի կտակը, որը նրա կինն իրեն պահ Էր տվել, երբ մեկնել Էր Վրաստան: «Խուզարկության ժամանակ ինձնից առգրավել են լիազորագիրը, ինչը Ցիմբալյուկ Ռոմանովսկայային զրկում Է պաշտպանության իրավունքից»,- հայտնել Է Մազուրը՝ հավելելով, որ խուզարկություններն, իր կարծիքով՝ կարող են կապված լինել ժառանգության համար պայքարի հետ:

Իրավապահ մարմինների պաշտոնական մեկնաբանությունը ՌԻԱ Նովոստին առայժմ չունի:

Լուսանկարը` ТАСС
http://armenpress.am/arm/news/912445/

Կարդացէք նաև

Ազատամարտիկների միավորումը գրավել է Էրեբունու ոստիկանության գումարտակը
Սելինա Դողանը Փայլանին մեջլիսի աշխատանքներից հեռացնելը համարում է հարված խոսքի ազատությանը
Բելառուսի Գերագույն դատարանը կես ժամից պակաս Է քննել Լապշինին արտահանձնելու վճռի գանգատարկումը
Մայրենիի օրվա առթիվ այցելություն Օշական՝ Մաշտոցի շիրիմին և Մատենադարան
Ժխտումը հանցագործության շարունակություն է. Հայաստանը պայքարում է ցեղասպանությունների դեմ. Նախագահ Սա...

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Facebook Iconfacebook like buttonTwitter Icontwitter follow button