Հայաստանի ԱԺ-ն վավերացրեց 100 միլիոն դոլարի վարկով ՌԴ-ից սպառազինություն ձեռք բերելու համաձայնագիրը

ԵՐԵՎԱՆ, 6 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի խորհրդարանը վավերացրեց 100 միլիոն դոլարի վարկային համաձայնագրի շրջանակներում Ռուսաստանի Դաշնությունից ժամանակակից սպառազինություն ձեռք բերելու մասին համաձայնագիրը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, համաձայնագիրը վավերացնելու հարցին միաձայն կողմ քվեարկեց 92 պատգամավոր: Համաձայնագրով ՌԴ-ն մինչև 100 միլիոն դոլարի պետական արտահանման վարկ է տրամադրելու Հայաստանի կառավարությանը՝ ռուսական արտադրության ռազմական նշանակության տեխնիկայի մատակարարումների ֆինանսավորման համար:

Զինատեսակների ցանկը կարող է փոփոխվել  ՀՀ ՊՆ և ՌԴ ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության փոխադարձ գրավոր համաձայնությամբ, քանի որ վարկը իրականացվելու է 5 տարում,  իսկ այդ ընթացքում կարող է նոր զինտեխնիկա արտադրվել և վարկի շրջանակում նոր զինատեսակների ձեռքբերման վերաբերյալ համաձայնություն լինել: Վարկը Հայաստանին տրամադրվում է 5 տարի ժամկետով՝ 3 տոկոս տոկոսադրույքով: ՀՀ-ն ՌԴ-ից ժամանակակից սպառազինություն է ձեռք բերելու ներքին գներով:

http://armenpress.am/arm/news/915016/

Կարդացէք նաև

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Facebook Iconfacebook like buttonTwitter Icontwitter follow button