Հայաստանյան և ԵՄ փորձագետները ուսումնասիրում են ջրային ռեսուրսներին առնչվող տվյալների կառավարումը

ԵՐԵՎԱՆ, 6 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի և Եվրոպական բնապահպանական գործակալության ջրային ոլորտի փորձագետները այսօրվանից կանցկացնեն երկօրյա աշխատաժողով, որի նպատակն է զարգացնել ջրային ռեսուրսների միասնական տեղեկատվական համակարգի մշակման կարողությունները, որն իր հերթին կօժանդակի քաղաքականությունների մշակմանը և իրականացմանը: Աշխատաժողովի հետ մեկնարկում է ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող ծրագիրը, որը հիմնականում կենտրոնացած է բնապահպանական, ներառյալ ջրային ոլորտում տեղեկատվության փոխանակման վրա: Ջուրը կենսական կարևոր ռեսուրս է մեր մոլորակի, այդ թվում` էկոհամակարգերի գործունեության, հասարակության և տնտեսության համար:   

Ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարման համար անհրաժեշտ նախապայման է շահագրգիռ կողմերի միջև համագործակցությունը և տեղեկատվության փոխանակումը: Կարևոր է նաև համապատասխան, հուսալի, հստակ, համահունչ տվյալների ձեռքբերումը, որոնք կօգտագործվեն ջրային ռեսուրսի վիճակը և ռեսուրսի վրա ճնշումները գնահատելու համար:  Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանում ԵՄ գրասենյակից:

Հստակ և ամբողջական տեղեկատվության առկայության դեպքում հնարավոր կլինի մշակել հիմնավոր և արդյունավետ քաղաքականություններ, որոնք նպաստում են ջրային էկոհամակարգերի գործունեությանը և այդպիսով ծառայում մի շարք կարևոր գործառույթների`սկսած ջրի ֆիլտրումից, լուծումից, պահպանումից մինչև հեղեղների կանխարգելումը, կլիմայական հավասարակշռությունից մինչև կենսաբազմազանության պահպանումը:

http://armenpress.am/arm/news/915023/

Կարդացէք նաև

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Facebook Iconfacebook like buttonTwitter Icontwitter follow button