Fitch-ը ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկի կողմից թողարկված պարտատոմսերին շնորհել է «B+» վարկանիշը

ԵՐԵՎԱՆ, 6 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միջազգային Ֆիթչ վարկանիշային գործակալությունը  (Fitch Ratings)  ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկի կողմից այս տարի թողարկված 5 մլն ԱՄՆ դոլարի պարտատոմսերին շնորհել է «B+»  երկարաժամկետ վարկանիշ։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, թողարկված պարտատոմսերի վարկանիշը հավասարեցված է այս տարի մայիսին բանկին շնորհված երկարաժամկետ պարտավորություններ թողարկողի «B+» կայուն հեռանկարով (long-term Issuer Default Rating IDR) վարկանիշին։

Վարկանիշը սահմանելիս վարկանիշային գործակալությունը հաշվի է առել ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկի բացարձակ առաջատար դիրքը գյուղատնտեսության ֆինանսավորման ոլորտում, ինչպես նաև իրացվելիության և կապիտալիզացիայի բարձր մակարդակը:

Fitch Ratings գործակալության կողմից ստացված վարկանիշային գնահատականը հնարավոր ամենաբարձրն է ՀՀ-ում գործունեություն ծավալող ընկերությունների համար:

Բանկի կողմից թողարկված պարտատոմսերը ունեն 5,5% տարեկան եկամտաբերություն և շրջանառության մեջ են լինելու մինչև 2020 թվականը։

http://armenpress.am/arm/news/915068/

Կարդացէք նաև

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Facebook Iconfacebook like buttonTwitter Icontwitter follow button