Պետք է մերժել բռնությունը ընտանիքում, խորհրդարանում, հասարակությունում եւ այլ հարաբերություններում. Էդուարդ Շարմազանով

ԵՐԵՎԱՆ, 6 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Որեւէ նորմալ մարդ չի կարող կողմ լինել բռնությանը, առավել եւս՝ ընտանիքում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ԱԺ-ում  ընտանեկան բռնության դեմ օրենքի նախագծի վերաբերյալ քննարկման ժամանակ այս մասին ասաց ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը:

«Նախագծի նախնական տարբերակում խնդրահարույց կետեր կային, այսօր կարող եմ ասել, որ դրանք դուրս են եկել, սակայն այնպես չէ, որ ամբողջովին կողմ ենք: Խնդրում  եմ՝ թող  ոչ ոք չմտածի, որ ՀՀԿ-ն, կամ ես կողմ ենք բռնությանը:  Ես մերժում եմ բռնությունը ընտանիքում, խորհրդարանում, հասարակությունում եւ այլ հարաբերություններում, եւ սա հստակ փաստ է: Երկրորդ՝ ավանդական ընտանիքի հետ կապված, այո, սա իմ առաջարկն է, որը ֆիքսված է  մեր Սահմանադրության մեջ, եւ դա բխում է իմ աշխարհընկալումից: Յուրաքանչյուր քաղաքական գործիչ ունի իր կարծիքը, իսկ ավանդական ընտանիքը, ըստ իս,  տղամարդու եւ կնոջ սիրո, համերաշխության եւ հարգանքի վրա հիմնված ընտանիքն է, այլ բաներ պետք չէ այստեղ փնտրել»,-եզրափակեց ԱԺ փոխխոսնակը:

ՀՀ խորհրդարանում ընթանում են «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքի նախագծի քննարկումները: Օրենքի նախագիծը պատգամավորների քննարկմանը ներկայացրել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Վիգեն Քոչարյանը:

 

 

http://armenpress.am/arm/news/915106/

Կարդացէք նաև

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Facebook Iconfacebook like buttonTwitter Icontwitter follow button