ՀՀ Ազգային ժողովն ընդունել է «Ճարտարապետական գործունեության մասին» օրենքը

ԵՐԵՎԱՆ, 6 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովը դեկտեմբերի 6-ին 92 կողմ ձայնով միաձայն ընդունել է «Ճարտարապետական գործունեության մասին» ՀՀ օրենքը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեի մամուլի ծառայությունից։

Հաղորդագրության մեջ նաև նշված է. «Նախoրեին ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանն ԱԺ-ում ներկայացրել էր օրենքի նախագծի լրամշակված և վերջնական տարբերակը՝ օրենքի ընդունումը հատկապես կարևորելով երիտասարդ ճարտարապետների գործունեության համար, նշելով նաև, որ այն ճարտարապետ մասնագետների գնահատված լինելու համար հիմնարար քայլ է: 

Նախագծի վերաբերյալ ԱԺ-ում դրական գնահատականներ են հնչել վերջինիս լրամշակման ընթացքում կարևոր մասնակցություն ունեցած հարցի հարակից զեկուցող ԱԺ պատգամավոր, տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ` Խոսրով Հարությունյանի և ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Հրայր Թովմասյանի ելույթներում, ովքեր հույս են հայտնել, որ խնդրո առարկա նախագիծն ուժի մեջ մտնելուց հետո էականորեն կբարելավվեն այն խնդիրները, որոնք կան այսօր ոլորտում:

Հիշեցնենք, որ «Ճարտարապետական գործունեության մասին» ՀՀ օրենքը մշակել է ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեն՝ Հայաստանի ճարտարապետների միության հետ»։

 

http://armenpress.am/arm/news/915129/

Կարդացէք նաև

Մինչև 2050 թվականը Չինաստանը կդառնա համաշխարհային տնտեսության մեջ առաջատար դիրք ունեցող երկիր. PwC զ...
Ռուսաստանը հավատարիմ է ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման սկզբունքային դիրքորոշմանը
Էստոնիայի ԱԳ նախարարը Ծիծեռնակաբերդում հարգեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը
Հայ ժողովուրդը շարունակում է հավատալ ՄԱԿ-ի արժեքներին. նշվել է ՄԱԿ-ին ՀՀ անդամակցության և ՀՀ-ում ՄԱԿ...
Արցախյան հարցը մեզ համար աքսիոմատիկ գերակայություն է. Աշոտյանը՝ ԵՄ ԱԼԳ գագաթնաժողովի հռչակագրի մասին

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Facebook Iconfacebook like buttonTwitter Icontwitter follow button