Հայաստանի և Եվրամիության համագործակցությունը արտակարգ իրավիճակների ոլորտում խորանում է

ԵՐԵՎԱՆ, 7 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանն ընդունեց Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկուն և ՀՀ-ում Եվրոպական Միության պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Հոա-Բինհ Աջեմյանին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից: 

Հանդիպման ընթացքում քննարկվեցին Հայաստան-Եվրամիություն համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի հովանու ներքո ՀՀ ԱԻՆ և ԵՄ միջև համագործակցության  խորացումն ու ընդլայնումը բնական և մարդածին աղետների ռիսկի նվազեցման, արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության ոլորտներում: 

Նախնական պայմանավորվածություն ձեռքբերվեց ԵՄ աջակցությամբ ուսումնասիրել Եվրամիության բնակչության պաշտպանության և աղետների ժամանակ բնակչության պատրաստվածության մակարդակի բարձրացման մեխանիզմների լավագույն փորձը՝ այն Հայաստանում տեղայնացնելու նպատակով: Անդրադառնալով համայնքների աղետակայունության կարողությունների հզորացման խնդրին՝ նախարար Տոնոյանն ընդգծեց, որ հարկավոր է ուսումնասիրել աղետների ռիսկի նվազեցման բաղադրիչը համայնքների բյուջեի ձևավորման գործընթացում ներառելու ԵՄ փորձը:  

Անդրադառնալով դեկտեմբերի 7-ին Սպիտակի երկրաշարժի օրվա հիշատակմանը՝ ԱԻ նախարարը նշեց, որ հաջորդ տարի Սպիտակի երկրաշարժի 30-րդ տարելիցի օրը հիշատակվելու է աղետներին դիմակայելու պատրաստվածության ոգով: 

Հանդիպման ավարտին կողմերը պատրաստակամություն հայտնեցին որպես առաջնահերթություն ԵՄ փորձագետների աջակցությամբ իրականացնել ՀՀ ԱԻ նախարարության՝ արտակարգ իրավիճակներին արձագանքելու կարողությունների նախնական ուսումնասիրություն:     

http://armenpress.am/arm/news/915179/

Կարդացէք նաև

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Facebook Iconfacebook like buttonTwitter Icontwitter follow button