Հայաստանի խորհրդարանը մեկ րոպե լռությամբ հարգեց 1988թ. ավերիչ երկրաշարժի զոհերի հիշատակը

ԵՐԵՎԱՆ, 7 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի խորհրդարանը մեկ րոպե լռությամբ հարգեց 1988թ. ավերիչ երկրաշարժի զոհերի հիշատակը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»ը, նիստի մեկնարկին նման առաջարկով հանդես եկավ ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը:

«Այսօր 1988թ. ավերիչ երկրաշարժի 29-րդ տարելիցն է: Խնդրում եմ մեկ րոպե լռությամբ, հոտնկայս հարգել այդ ողբերգության զոհերի հիշատակը»,- ասաց ԱԺ նախագահը:

Պատգամավորները հոտնկայս, մեկ րոպե լռությամբ հարգեցին ավերիչ երկրաշարժի զոհերի հիշատակը, ինչից հետո անցան օրակարգային հարցերի քննարկմանը:

 

http://armenpress.am/arm/news/915188/

Կարդացէք նաև

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Facebook Iconfacebook like buttonTwitter Icontwitter follow button