Նալբանդյանը մասնակցել է ՀԱՊԿ անդամ պետությունների արտգործնախարարների հանդիպմանը

ԵՐԵՎԱՆ, 7 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխատանքային այցելությամբ Վիեննայում գտնվող ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը դեկտեմբերի 7-ի առավոտյան մասնակցեց Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ պետությունների արտաքին գործերի նախարարների հանդիպմանը։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից:

Արտգործնախարարներն անդրադարձան նոյեմբերի 30-ին Մինսկում կայացած Հավաքական անվտանգության խորհդրի նիստի արդյունքներին։

Հանդիպման ընթացքում քննարկվեցին ԵԱՀԿ օրակարգայն հարցերի վերաբերյալ ՀԱՊԿ անդամ երկրների դիրքորոշումների համադրման առնչվող հարցեր, արծարծվեցին տարածաշրջանային և միջազգային հրատապ խնդիրներ:

http://armenpress.am/arm/news/915231/

Կարդացէք նաև

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Facebook Iconfacebook like buttonTwitter Icontwitter follow button