Կառավարությունը հավանություն տվեց Հանքարդյունաբերության ոլորտի զարգացման հայեցակարգի միջոցառումներին

ԵՐԵՎԱՆ, 7 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կառավարությունը հավանություն տվեց Հանքարդյունաբերության ոլորտի զարգացման հայեցակարգի կատարումն ապահովող միջոցառումների ցանկին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ըստ նախագծի հիմնավորման, հանքարդյունաբերության ոլորտը հանդիսա­նալով ՀՀ արդյունաբերության կարևոր ոլորտներից մեկը, դեռևս չունի հստակ քաղաքականություն և ռազմավարություն, որը թույլ կտա ունենալ տեսլական և իրականացնել կոնկրետ գործողություններ ոլորտի կայուն զարգացումն ապահովելու համար: Նախատեսվում է մշակել հանքարդյունաբերության ոլորտի զարգացման ռազմավարություն, որի մշակման համար նախ անհրաժեշտ է կատարել որոշակի ախտորոշիչ ուսումնասիրություններ: Ուսումնասիրությունների արդյունքում մշակվելիք ռազմավարական փաստաթղթում կտրվեն ոլորտի կայուն զարգացման համար խոչընդոտ հանդիսացող՝ բացահայտված խնդիրների լուծման ուղղությունները և բարեփոխումները ապահովելու համար ֆինանսական գնահատականը: 

Ներկայացված որոշման նախագծով կկարգավորվեն ռազմավարության մշակման համար անհրաժեշտ ախտորոշիչ ուսումնասիրությունների իրականացման, ինչպես նաև Հանքարդյունաբերության ոլորտի զարգացման ռազմավարության մշակման հստակ ժամկետները:

http://armenpress.am/arm/news/915296/

Կարդացէք նաև

Գերմանիայի դեսպանն առաջարկում է Թուրքիային հայ-թուրքական սահմանը բացել որոշ խմբերի համար
Բարեգործության համար պարբերաբար Սփյուռքին դիմելը անհեռանկարային է և ինքնասիրության խնդիրներ առաջացնո...
Մերկելը Թուրքիայում հանդիպել է քրդամետ կուսակցության պատգամավորներին
Կայացել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի և տեղական մարմինների 26-րդ համատ...
Հրանուշ Հակոբյանն այցելել է Ֆրանսիայի և Շվեյցարիայի հայկական կրթամշակութային օջախներ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Facebook Iconfacebook like buttonTwitter Icontwitter follow button