Ադրբեջանը մատնում է իր մտադրությունները հարձակողական սպառազինության ձեռքբերման համար կատարած ծախսերի ավելացմամբ

ԵՐԵՎԱՆ, 7 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանը մերժում է Արցախյան հակամարտության կարգավորման համանախագահների առաջարկները՝ անելով հնարավոր ամեն ինչ ստատուս-քվոն անփոփոխ պահելու համար` միաժամանակ փորձելով տպավորություն ստեղծել, թե կողմ է ստատուս-քվոյի փոփոխմանը: ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ասել է ԵԱՀԿ մասնակից երկրների արտաքին գործերի նախարարների խորհրդի 24-րդ հանդիպմանը: «Ադրբեջանիմտադրությունները հստակ երևում են իր իրականացրած ծախսերիցԲաքուն միլիարդներ էվատնում աշխարհի մայրաքաղաքներում ազդեցություն գնելու համարինչը հերթական անգամբացահայտվեց տխրահռչակ «Լանդրոմատի» գործովայն շատ ավելի մեծ գումարներ է ծախսումհարձակողական սպառազինության ձեռքբերման համարսակայն մինչ օրս որևէ ներդրում չիկատարել սեփական երկրի բնակչությանը խաղաղությանը նախապատրաստելու համարինչիմասին կոչերով շարունակաբար հանդես են եկել համանախագահները»,-շեշտել է ԱԳ նախարարը:

Էդվարդ Նալբանդյանը վերահաստատել է Հայաստանի դիրքորոշումը, որ խաղաղ բանակցություններն այլընտրանք չունեն, և անհրաժեշտ է անցկացնել ինտենսիվ բանակցություններ համանախագահների առաջարկությունների հիման վրա: Ինչպես նաև նա նշել է քայլերը, որոնք Ադրբեջանը պետք է կատարի խաղաղության գործընթացն առաջ մղելու համար: «Եթե Բաքուն հետևիհամանախագահների՝ հրադադարը խստորեն հարգելու կոչերինկատարի նախկինում ձեռքբերված պայմանավորվածություններըվերահաստատի իր հանձնառությունը համանախագահներիկողմից առաջարկված հիմնախնդրի կարգավորման սկզբունքերին և կառուցողաբար ներգրավվիբանակցային գործընթացումապա դա ճանապարհ կհարթի խաղաղության գործընթացն առաջմղելու և ստատուս քվոն փոխելու համար»,-հայտարարել է արտգործնախարարը:

Անդրադառնալով դեկտեմբերի 6-ին Ադրբեջանի իր գործընկերոջ հետ հանդիպմանը, Նալբանդյանը նշել է, որ այն, ընդհանուր առմամբ, դրական մթնոլորտում է անցել։ «Կտեսնենքթե ինչ զարգացումներկլինեն դրանից հետո»,-ավելացրել է նա։

http://armenpress.am/arm/news/915277/

Կարդացէք նաև

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Facebook Iconfacebook like buttonTwitter Icontwitter follow button