Համաշխարհային Դրամատունը Հայաստանի Տնտեսական Աճը 2018ին 3.8 Տոկոս Կը Նախատեսէ

ՈՒԱՇԻՆԿԹԸՆ, «Նիուզ».- 2018ին, Հայաստանի տնտեսական աճը պիտի կազմէ 3.8 տոկոս. այսպէս նշուած է Համաշխարհային դրամատան (ՀԴ) Global Economic Prospects-2018 զեկոյցին մէջ: Հայաստանի համախառն ներքին արտադրանքի աճը 2017-ին ՀԴն գնահատած էր 3.7 տոկոսով:

ՀԴի փորձագէտները կազմած են կանխատեսումներ նաեւ 2019 եւ 2020 թուականներուն համար, ըստ որոնց, Հայաստանի տնտեսութիւնը տարեկան 4.0 տոկոսով պիտի աճի:

Համաշխարհային դրամատան կանխատեսումները Հայաստանի դրացի երկիրներուն վերաբերեալ հետեւեալ տեսքը ունի. Ատրպէյճանի տնտեսութիւնը 2018ին պիտի աճի ընդամէնը 0.9 տոկոսով, Վրաստանինը՝ 4.2, Թուրքիոյ՝ 3.5 եւ Իրանինը՝ 4.0 տոկոսով

Կարդացէք նաև

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Facebook Iconfacebook like buttonTwitter Icontwitter follow button