Աթէշեանը կարգալոյծ յայտարարելու հանրագրութիւն

0
160

Սիրելինե’ր,

Մայր Հայրենիքի մէջ երէկուընէ սկսած է տարածուիլ հետեւեալ գրութիւնը:

Եթէ համաձայն էք, այս գրութիւնը ղրկեցէ’ք Մայր Աթոռի դիւանատան հասցէով, ինչպէս նաեւ աշխարհով մէկ տարածեցէք :

Ամենայն Հայոց կաթողիկոս Ն. Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Բ-ին,

Մայր Աթոռի Գերագույն հոգևոր խորհրդի անդամ գերաշնորհ հայրերին և հարգարժան պարոններին,

 

Նկատի ունենալով, որ

  1. Ստամբուլում թուրքական պետության գործակալի կարգավիճակում գործող Արամ արք. Աթեշյանը մշտապես ու հետևողականորեն խախտում է կուսակրոն քահանա ապա նաև եպիսկոպոս ձեռնադրվելիս իր ուխտերով ստանձնած պարտավորությունները,
  2. Աթեշյանը ոչ միայն չի ընդունում Հայ եկեղեցու սրբադասած մեր նահատակների սրբությունը, այլև Հայոց ցեղասպանության նույնինքն փաստը, որով և նրանց հիշատակի անարգման հարցում նույնանում է ցեղասպան պետությանն ու նրա իշխանավորներին,
  3. Աթեշյանը հետևողականորեն ոտնատակ է տալիս Ամենայն Հայոց Հայրապետի կարգադրություններն ու օրհնությունները, անարգում Ամենայն Հայոց Հայրապետի, մեր Եկեղեցու և ընդհանրապես հայ ազգի արժանապատվությունը,
  4. Աթեշյանը, հակառակ բազմիցս զգուշացումներին` հետ կանգնելու իր այս անընդունելի ընթացքից, է՛լ ավելի առաջ է գնացել թուրքական գործակալի և խառնակչի իր առաքելության մեջ ու հետ կանգնելու մտադրություն իսկ չունի, ինչը բացահայտ հայտարարում է,

Ներքոստորագրողներս (հասարակական կազմակերպություններն ու անհատները) դիմում են Ձեզ` պահանջելով ս. թ. փետրվարի 20-ին Մայր Աթոռում կայանալիք Գերագոյն հոգևոր խորհրդի նիստում Արամ արք. Աթեշյանին կարգալույծ հայտարարել և աշխարհականների կարգը դասել:

 

Երևան, 12 փետրվարի 2018թ.

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here