Թուրքիայում մահացել է հայտնի հայ բժիշկ Հակոբ Կոթողյանը

0
85

ԵՐԵՎԱՆ, 13 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայում 79 տարեկան հասակում մահացել է հայտնի հայ բժիշկ, մաշկաբան Հակոբ Կոթողյանը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին գրում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը:

Պրոֆեսորի մահվան մասին թվիթերյան իր միկրոբլոգում հայտնել է քեմալական Հանրապետական ժողովրդական կուսակցության հայ պատգամավոր Սելինա Դողանը՝ նշելով, որ երկիրը կորցրել է ամենաարժեքավոր մաշկաբաններից մեկին: «Աստված հոգին լուսավորի»,- հայերեն գրել է մեջլիսի պատգամավորը:

Հակոբ Կոթողյանը ծնվել է 1939 թվականին Ստամբուլում, որտեղ նրա ծնողները՝ Քիրքոր Կոթողյանն ու տիկին Մաքրուհին տեղափոխվել էին Յոզղաթից: Դպրոցն ավարտելու տարում աշխատելիս է եղել արհեստանոցում, որտեղ զբաղվում էին արծաթի մշակմամբ: Այստեղ հաստոցներից մեկի տակ կորցնում է ձեռքը: Հիվանդանոց տեղափոխված Հակոբին բժիշկներն ապրելու հույս չեն տալիս: Վիրահատությունից հետո օրեր շարունակ մնում է անգիտակից վիճակում, սակայն ի վերջո դուրս է գալիս կոմայից և շարունակում է ապրել:

Հետագայում մեկ ձեռք ունենալու համար ստանում է «Անթև Հակոբ» մականունը:

Մաշկաբանության վերաբերյալ երկու գրքի հեղինակ է, նրա մոտ հիվանդներ էին գալիս աշխարհի տարբեր երկրներից:

http://armenpress.am/arm/news/922433/

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here